ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 638-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1018-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 1018-Ն որոշման 1-ին կետում «10 տարի» բառերը փոխարինել «15 տարի» բառերով, իսկ «2015 թվականից» բառերը՝ «2019 թվականից» բառերով:
2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում «2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր» կետի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ» տողում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) 2015 թվականի ընթացիկ գործունեության և «Ցիկլոն 18/18» հիմնական սարքի տեղափոխման ու տեղադրման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 15.876,7 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ընկերության հետ կնքել դրամաշնորհի հատկացման մասին պայմանագիր` ընկերության 2015 թվականի ընթացիկ գործունեության, «Ցիկլոն 18/18» հիմնական սարքի տեղափոխման ու տեղադրման համար:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ընկերության կողմից սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքների իրականացման նպատակով ընկերությանը տրամադրել 254.672,3 հազ. դրամ բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` 10 տարի մարման ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման հավելվածի 3-րդ բաղադրիչով սահմանված աղբյուրից, տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով՝ որպես գրավ նախատեսելով ընկերությանը պատկանող հողամասը, ապագայում կառուցվելիք անշարժ գույքը, «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը, ինչպես նաև ապագայում ձեռք բերվելիք սարքավորումները` վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2019 թվականից` յուրաքանչյուր տարվա հունիսի 10-ին և դեկտեմբերի 10-ին:
(5-րդ կետը փոփ. 21.12.17 N 1681-Ն)
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում, N 11 հավելվածի NN 11.9 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություն և լրացում` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:
7. (կետն ուժը կորցրել է 21.12.17 N 1681-Ն)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 18 |
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 24.12.15 N 1570-Ն)
(հազ. դրամ) |
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ու դրանց տարրերի անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | ||
առաջին |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
- |
- |
այդ թվում` |
|||
Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը |
- |
- |
- |
այդ թվում` |
|||
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
- |
- |
- |
այդ թվում` |
|||
2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր |
(62,949.8) |
(66,841.2) |
(125,899.5) |
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ |
(62,949.8) |
(66,841.2) |
(125,899.5) |
2.6. Այլ |
62,949.8 |
66,841.2 |
125,899.5 |
կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում |
62,949.8 |
66,841.2 |
125,899.5 |
(հավելվածը խմբ. 24.12.15 N 1570-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Աղյուսակ N 1
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-Ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածԻ N 11.9 աղյուսակում կատարվող լրացումը
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշները
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||||||||||
առաջին |
ինն |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն |
տարի | ||||||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | |||||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | ||||||||||||
1142 |
ԾՏ 04 | ||||||||||||
Քանակական |
Շահառուների թիվը |
1 |
1 |
1 |
|||||||||
Որակական |
Մշակված չէ |
||||||||||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
||||||||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
15,876.7 |
15,876.7 |
15,876.7 | ||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||||||||||
Ծառայություն մատուցողի անվանումը |
Աղյուսակ N 2
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-Ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.9 աղյուսակում կատարվող լրացումը
(աղյուսակը չեղյալ է ճանաչվել 24.12.15 N 1570-Ն)
(հավելվածը փոփ. 24.12.15 N 1570-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Աղյուսակ N 1
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-Ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը
Բաժին 2
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2015 թվականի պետական բյուջե | ||
ծրագիրը |
միջոցառումը | ||||
1142 |
ԾՐԱԳԻՐ |
||||
Աջակցություն ռադիոիզոտոպների արտադրությանը |
15,876.7 | ||||
Ծրագրի նկարագրությունը` | |||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը` | |||||
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ |
|||||
ԾՏ 04 |
Աջակցություն «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` ռադիոիզոտոպների արտադրության կազմակերպման նպատակով |
15,876.7 | |||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | |||||
Ծառայություն մատուցողի անվանումը` |
Աղյուսակ N 2
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-Ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը
(աղյուսակը չեղյալ է ճանաչվել 24.12.15 N 1570-Ն)
(հավելվածը փոփ. 24.12.15 N 1570-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարվող փոփոխությունը ԵՎ լրացումը
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | ||
առաջին կիսամյակ |
ինն |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
(0.0) |
(0.0) |
(0.0) |
այդ թվում` |
|||
Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը |
(0.0) |
(0.0) |
(0.0) |
այդ թվում` |
|||
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
(0.0) |
(0.0) |
(0.0) |
այդ թվում` |
|||
2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում |
(254,672.3) |
(254,672.3) |
(254,672.3) |
է) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկի տրամադրում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին |
(254,672.3) |
(254,672.3) |
(254,672.3) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
(254,672.3) |
(254,672.3) |
(254,672.3) |
2.6. Այլ |
254,672.3 |
254,672.3 |
254,672.3 |
կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում |
254,672.3 |
254,672.3 |
254,672.3 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |