ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2018 թվականի N 194-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 171-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին» N 171-Ա որոշման 1-ին կետում, 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «փետրվարի 27-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո» բառերը փոխարինել «մարտի 6-ին» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մարտի 1 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|