Գլխավոր տեղեկություն
Номер
N 20-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.12.2017-04.10.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.01.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.01.2013
Дата вступления в силу
18.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2013 թվականի N 20-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 17-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի նիստի N 31 արձանագրության 14-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 2 հավելվածի 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել`

1) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 17-ի N 20-Ա

որոշման

 

 Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների (այսուհետ` միջոցառումներ) իրականացումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը միջոցառումների իրականացման ապահովմանն աջակցելն է:

(1-ին կետը խմբ. 20.07.17 N 795-Ա)

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

1) տարեցներին մատուցվող առողջապահական և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանն աջակցելը.

2) համայնքում տարեցների հասարակական գործունեությունը խթանելու, նրանց դերը համայնքային մակարդակում բարձրացնելու և համայնքում նրանց ինտեգրման ապահովմանը նպաստելը.

3) կյանքի որակի բարելավման և անկախ ապրելակերպին նպաստող պայմանների ստեղծմանն աջակցելը.

4) սոցիալական պաշտպանության համակարգը` բնակչության ծերացման սոցիալական և տնտեսական հետևանքներին համապատասխանեցմանն աջակցելը.

5) տարեցների բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելը.

6) ամբողջ կյանքի ընթացքում ուսուցման խրախուսման ապահովմանն աջակցելը.

7) գենդերային հավասարության ապահովմանը նպաստելը.

8) տարեց անդամ ունեցող ընտանիքներին աջակցության ցուցաբերմանը և սերունդների միջև համերաշխության ամրապնդմանը նպաստելը,

9) ծերացման հիմնահարցերի մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը նպաստելը:

4. Հանձնաժողովը`

1) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պետական լիազոր մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների իրականացման վերաբերյալ.

2) քննարկում է տարեցների հիմնահարցերին առնչվող` տարբեր ոլորտներում առկա խնդիրները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ դրանց լուծման նպատակով.

3) միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնում է տեղեկատվություն.

4) քննարկում է տարեցների հիմնահարցերի ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություն.

5) իրականացնում է օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից:

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:

8. Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:

9. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:

10. Հանձնաժողովի նիստերը գումարվում են յուրաքանչյուր տարին առնվազն 2 անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:

11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

12. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա բացակայության դեպքում նախագահի հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը: Հանձնաժողովի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստն սկսվելուց 7 օր առաջ:

13. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում: Հանձնաժողովի ընդունած որոշումների մասին կազմվում է արձանագրություն:

14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

15. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը:

16. Հավասար ձայների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

17. Արձանագրությունը հանձնաժողովի անդամներին է ուղարկվում նիստից ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:

18. Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ և նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել պետական մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

19. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը.

3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը.

4) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված գրությունները.

5) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.

6) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

20. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

2) հարցեր և առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.

3) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի գործունեության և նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) ծանոթանում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

5) կատարում է հանձնարարականները:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

21. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում է հանձնաժողովի անդամներին.

2) հանձնաժողովի անդամներին իրազեկում է հանձնաժողովի նիստերի օրվա, տեղի և ժամի մասին.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.

4) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) նիստերի որոշումները և արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է հանձնաժողովի անդամներին:

(հավելվածը խմբ. 20.07.17 N 795-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 17-ի N 20-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Թ. Ավետիսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

Ս. Սողոմոնյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
անձնակազմի կառավարման վարչության պետ

 

Ա. Սողոմոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ

 

Ռ. Ստեփանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ

 

Ա. Խաչատրյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ

 

Լ. Ոսկանյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ

 

Ռ. Զաքարյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական
ապահովության վարչության պետ (համաձայնությամբ)

 

Ա. Հովհաննիսյան

- ՄԱԿ-ի բնակչության զարգացման հիմնադրամի
«Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող
(համաձայնությամբ)

 

Ա. Հարությունյան

  

- «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Ծրագրերի ղեկավար
(համաձայնությամբ)

 

Ա. Եղիազարյան

- «Հայկական Կարմիր խաչի» ընկերության գլխավոր
քարտուղար (համաձայնությամբ)

 

Տ. Պետրոսյան

- «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի շահերի պաշտպանության
պատասխանատու (համաձայնությամբ)

 

Ա. Կեսոյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(հավելվածը խմբ. 20.07.17 N 795-Ա, փոփ. 20.12.17 N 1510-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան