Գլխավոր տեղեկություն
Номер
N 73-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.02.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.02.07/9(1367) Հոդ.139
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.02.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.02.2018
Дата вступления в силу
08.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2018 թվականի N 73-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ ստեղծելու և այդ ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու մասին» N 1146-Ն որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 7-րդ կետը «շահումով խաղերի,» բառերից հետո լրացնել «ինտերնետ շահումով խաղերի,» բառերով.

2) 8-րդ կետի 1-ին ենթակետը «շահումով խաղերի,» բառերից հետո լրացնել «ինտերնետ շահումով խաղերի,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 2

Երևան