Գլխավոր տեղեկություն
Номер
N 59-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.03.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.02.07/9(1367) Հոդ.134
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.01.2018
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
25.01.2018
Дата вступления в силу
01.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2018 թվականի N 59-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման հերթական քայլերի և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 636-Ն որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Սահմանել, որ հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին հասանելիություն ունեցող աշխատակիցները համակարգին միանում են նույնականացման քարտի միջոցով կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացվելու կարգը սահմանելու մասին» N 1110-Ն որոշման N 1 հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձը տեղեկատվական համակարգին միանում է նույնականացման քարտի միջոցով կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք ունեցող մասնավոր անձանց խմբերի (ըստ գործունեության տեսակների) ցուցակը հաստատելու մասին» N 1125-Ն որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված անձինք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին միանում են նույնականացման քարտի միջոցով կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»:

4. Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին կամ տեղեկատվական համակարգին նույնականացման քարտերի միջոցով միանալու մասով ուժի մեջ է մտնում 2018 թվականի մարտի 1-ից, իսկ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով միանալու մասով՝ ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Վ. Գաբրիելյան

 

2018 թ. հունվարի 25

Երևան