Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 25-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.03/65(1340).1 Հոդ.347
Принят
Վիճակագրական կոմիտեի նախագահ
Дата принятия
16.10.2017
Подписан
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата подписания
16.10.2017
Дата вступления в силу
11.11.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հոկտեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60317416

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 հոկտեմբերի 2017 թ.

թիվ 25-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-կշ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևերն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի ապրիլի 2-ի թիվ 02-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 11-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ի (այսուհետ՝ հավելված 1) «(2000 թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման» բառերը,

2) հավելված 1-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Աշխատողների միջին ամսական թվաքանակը, տարեսկզբից _____ մարդ (տասնորդական ճշտությամբ)»,

3) որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի (այսուհետ՝ հավելված 2) «(2000 թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման» բառերը,

4) հավելված 2-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը ______մարդ (տասնորդական ճշտությամբ)»,

5) որոշման 3-կետով հաստատված հավելված 3-ի (այսուհետ` հավելված 3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. «Աշխատողների միջին ամսական թվաքանակը տարեսկզբից (տասնորդական ճշտությամբ)» բաժինը լրացվում է աճողական կարգով տարեսկզբից` հաշվարկվում է հաշվետու ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը ամիսների թվի վրա բաժանելով: Աշխատողների միջին ամսական թվաքանակի մեջ ներառվում են միայն շինարարության ոլորտում զբաղված աշխատողները: Ամսական հաշվետվությունում բաժինը լրացվում է եռամսյակային պարբերականությամբ:»,

6) հավելված 3-ի 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«7.1 «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (տասնորդական ճշտությամբ)» որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին՝ 12-ի բաժանելով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան