Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 29
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Дата принятия
26.12.2016
Подписан
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Дата подписания
26.12.2016
Дата вступления в силу
11.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 29

քաղ. Սանկտ Պետերբուրգ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՄԲԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 2-րդ հավելված) 94-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից՝ արդյունաբերական լրավճարների, գյուղատնտեսության՝ պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերի հետ կապված վեճի քննության շրջանակներում ստեղծվող մասնագիտացված խմբի փորձագետին կոնկրետ վեճի եզրակացության նախապատրաստման համար վճարվում է վարձատրություն՝ 250 հազ. ռուսական ռուբլու չափով (այսուհետ համապատասխանաբար՝ փորձագետ, վարձատրություն).

բ) վարձատրությունը վճարվում է փորձագետին, որը չի հանդիսանում այն անձը, որին այդպիսի վարձատրություն չի կարող վճարվել՝ կապված նրա հիմնական աշխատանքի (ծառայության) հետ.

գ) փորձագետին վարձատրության վճարումը և նրա մշտական բնակության վայրից Մինսկ քաղաք (Բելառուսի Հանրապետություն) և այնտեղից հետ վերադարձի համար երթևեկության փաստաթղթերի ձեռքբերման, ինչպես նաև եզրակացության նախապատրաստման համար անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթանալու և դատական նիստերին մասնակցելու ընթացքում Մինսկ քաղաքում բնակելի տարածքների վարձակալության հետ կապված ծախսերի վճարումներն իրականացվում են Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների հաշվին: Նշված ծախսերը հատուցվում են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության կողմից (այսուհետ՝ անդամ պետություն), որի օգտին Եվրասիական տնտեսական միության դատարանի կողմից չի ընդունվել դատական ակտը (ներկայացված պահանջների ամբողջական կամ մասնակի բավարարման դեպքում), իսկ գործով վարույթը դադարեցնելու դեպքում՝ դիմումատու հանդիսացող անդամ պետության կողմից, եթե վեճի կողմերի միջև կնքված հաշտության համաձայնագրով այլ բան չսահմանվի:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի և անդամ պետությունների հետ համատեղ մշակել փորձագետների ծառայությունների վճարման կարգի նախագիծ, որը կնախատեսի, այդ թվում, համապատասխան միջոցների պլանավորման և հատուցման վերաբերյալ դրույթները, և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում քննարկման համար:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան