Գլխավոր տեղեկություն
Номер
N 1554-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.15/77(1352).1 Հոդ.1261.12
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.12.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.12.2017
Дата вступления в силу
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2017 թվականի N 1554-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1060-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 4 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին գումար հատկացնելու մասին» N 1060-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մասնաշենքում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զորանոցի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգի ընթացիկ նորոգման և վարչական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին 2017 թվականին հատկացնել 53,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝

1) 39,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով).

2) 14,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով)։»:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին սույն որոշման N 2 հավելվածում նշված ապրանքների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով՝ չկիրառելով նույն որոշման N 1 հավելվածի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. դեկտեմբերի 8
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 7-ի N 1554-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 7-ի N 1554-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան