Գլխավոր տեղեկություն
Номер
N 1956-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.12.2017-06.06.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.03.23/19(391) Հոդ.330
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.2005
Дата вступления в силу
24.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1956-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների նորմաները` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` եռամսյա ժամկետում ապահովել փոքր ունակության (PABX) ավտոմատ հեռախոսակայանների ելից հեռախոսազանգերն ու դրանց տևողությունն ըստ ներքին հեռախոսահամարների հաշվառող ծրագրի մշակումը և տեղադրումն այդպիսի հեռախոսակայաններ շահագործող մարմինների կողմից` իրենց միջոցների հաշվին առանձնացված համակարգչում` ծրագիրը մշակող և տեղադրող կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրում նախատեսելով համակարգչի հարակցումը հեռախոսակայանին, համակարգչային ծրագրի կարգաբերումն ու մեկտարյա երաշխիքային սպասարկումը:

3. Փոքր ունակության (PABX) ավտոմատ հեռախոսակայաններ շահագործող մարմինների ղեկավարներին` ավտոմատ հեռախոսակայանի հետ հարակցման համար մեկամսյա ժամկետում` առկա միջոցների հաշվին առանձնացնել նվազագույնը Pentium III 800 Mhz դասի, RAM 128 Mb, HDD 10 Gb հնարավորություններ ունեցող մեկական համակարգիչ և UPS սարք` օժանդակելով սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի կատարմանը` կապված իրենց կողմից շահագործվող հեռախոսակայանի հետ:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել մինչև 2,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

5. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին և մյուս պետական մարմինների ղեկավարներին` մինչև 2005 թվականի մայիսի 1-ը գործողության մեջ դնել իրենց ղեկավարած մարմիններում հեռախոսակապից օգտվելու կանոնները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 21
Երևան

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN ը/կ

Հաստիքը կամ ստորաբաժանումը

Ամսական սահմանաչափը

Տարեկան սահմանաչափը

Հատուկ հեռախո-սակապը (սուպեր)

տեղական ելից հեռախոսային խոսակցու-թյուններ (րոպե)

միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցություն-ներ, այդ թվում` ֆաքսիմիլային միջքաղաքային հաղորդա-գրություններ
(դրամ)

միջազգային ելից հեռախոսային խոսակցություն-ներ, այդ թվում` ֆաքսիմիլային միջազգային հաղորդագրու-թյուններ
(դրամ)

փոստային կապի ծառայություններ
(դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

Պետական մարմին

     

200000
(բացառությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության`
3.7 մլն դրամ,  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` 27 մլն դրամ, որից` 25 մլն դրամը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը,  Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` 2 մլն 100 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 1 մլն 500 հազ. դրամ և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն՝ 20 մլն դրամ)

 

2.

Ղեկավար

անսահ-մանափակ

անսահ-մանափակ

անսահ-մանափակ

 

անսահմա-նափակ

3.

Ղեկավարի տեղակալ (օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների ծառայությունների, խորհուրդների) անդամներ)

4000

15000

10000

   

4.

Ղեկավարի խորհրդական

2000

5000

     

5.

Ղեկավարի օգնական

2000

5000

     

6.

Ղեկավարի մամուլի քարտուղար

5000

10000

     

7.

Աշխատակազմի ղեկավար

4000

15000

10000

   

8.

Աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2000

5000

     

9.

Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավար

4000

10000

5000

 

 

10.

Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմնի ղեկավար

3000

8000

4000

 

 

11.

Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում

4000

5000

 

 

 

12.

Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմին

3000

4000

 

 

 

13.

Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար

3000

5000

 

 

 

14.

Աշխատակազմի արտաքին կապերի վարչություն (բաժին)

5000

10000

100000

 

 

15.

Աշխատակազմի վարչություն (քարտուղարություն)

5000

 

 

 

 

16.

Աշխատակազմի ինքնուրույն բաժին (աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանում)

3000

 

 

 

 

17.

Աշխատակազմի քարտուղարություն

10000

20000

50000

 

 

(աղյուսակը լրաց. 11.02.10 N 122-Ն, 04.06.15 N 610-Ն, 07.12.17 N 1568-Ն)

 

1. Դրամներով արտահայտված սահմանաչափերը չեն ներառում ավելացված արժեքի հարկը։

2. Հեռախոսակապի ծառայությունների համար նախատեսված սահմանաչափերում ներառված են նաև IP ծառայությունները։

3. Տեղական ելից հեռախոսային խոսակցությունների նորմաները կիրառվում են այն տարածքներում, ուր ծառայությունը թվային կայանների միջոցով է մատուցվում։

4. Սույն աղյուսակի 17-րդ կետով աշխատակազմի քարտուղարության համար նախատեսված միջազգային, միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունների, այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունների նորմաները վերաբերում են այն աշխատողներին, որոնց համար սույն հավելվածով այդ ծառայությունների գծով առանձին նորմաներ սահմանված չեն (բացառությամբ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմնի աշխատողների)։

(հավելվածը լրաց. 11.02.10 N 122-Ն, 04.06.15 N 610-Ն, 07.12.17 N 1568-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
 դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ
 

1. Սույն կանոններով սահմանվում են պետական մարմիններում հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները։

2. Հայաստանի Հանրապետության պետական մարմնի ղեկավարը պետական մարմնի ղեկավարի տեղակալները (օրենքով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) անդամները), աշխատակազմի ղեկավարը, առանձնացված ստորաբաժանման ղեկավարը, առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմնի ղեկավարը միջազգային, միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերը (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունները) իրականացնում են իրենց աշխատասենյակներում տեղադրված վերջնակետային սարքավորման միջոցով, իսկ համապատասխան վերջնակետային սարքավորման բացակայության դեպքում նրանց (բացառությամբ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի, առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմնի ղեկավարի) ֆաքսիմիլային հաղորդագրություններն ուղարկվում են աշխատակազմի քարտուղարության առանձնացված վերջնակետային սարքավորման միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» N 1956-Ն որոշման N 1 հավելվածով այդ ծառայությունների գծով իրենց համար սահմանված նորմաների շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության պետական մարմնի աշխատակազմի արտաքին կապերի վարչության (բաժնի) աշխատողները միջազգային, միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերը (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունները) իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի
N 1536-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կապի ծառայությունների վճարների հաշվարկման սկզբունքների համաձայն` իրենց աշխատասենյակներում տեղադրված վերջնակետային սարքավորման միջոցով:

4. Հայաստանի Հանրապետության պետական մարմնի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կապի ծառայությունների վճարների հաշվարկման սկզբունքների համաձայն` իրենց հատկացված վերջնակետային սարքավորման միջոցով:

5. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման և առանձնացված ստորաբաժանման տարածքային մարմնի աշխատողները միջազգային, միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերը (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունները) իրականացնում են ստորաբաժանման (մարմնի) ղեկավարի աշխատասենյակում տեղադրված վերջնակետային սարքավորման միջոցով`

ա) միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցությունները, այդ թվում` ֆաքսիմիլային միջքաղաքային հաղորդագրությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման N 1 հավելվածով այդ ծառայությունների գծով ստորաբաժանման (մարմնի) համար սահմանված նորմաների շրջանակներում,

բ) միջազգային ելից հեռախոսային խոսակցությունները, այդ թվում` ֆաքսիմիլային միջազգային հաղորդագրությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման N 1 հավելվածով այդ ծառայությունների գծով ստորաբաժանման (մարմնի) ղեկավարի համար սահմանված նորմաների շրջանակներում:

6. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատողները, բացառությամբ սույն կանոնների 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերի, միջազգային, միջքաղաքային (այդ թվում` ֆաքսիմիլային հաղորդագրությունների) և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային զանգերն իրականացնում են աշխատակազմի քարտուղարության առանձնացված հեռախոսագծից` նախապես լրացված հայտերով` համաձայն ձևի`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման N 1 հավելվածով հեռախոսակապի ծառայությունների գծով նորմաներ սահմանված լինելու դեպքում` իրենց համար այդ ծառայությունների գծով սահմանված նորմաների շրջանակներում,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1956-Ն որոշման N 1 հավելվածով հեռախոսակապի ծառայությունների գծով նորմաներ սահմանված չլինելու դեպքում` նույն որոշման N 1 հավելվածով աշխատակազմի քարտուղարության համար այդ ծառայությունների գծով սահմանված նորմաների շրջանակներում:

7. Սույն կանոնների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված աշխատողները հեռախոսային ծառայություններից օգտվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապի նորմաների սահմանաչափերի սահմաններում` միայն ծառայողական նպատակներով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սահմանաչափերից ավելի ելից հեռախոսային զանգերի արժեքը ենթակա է գանձման` նշված սահմանաչափերը գերազանցած անձանցից:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված անձինք սահմանված սահմանաչափից ավելի ելից զանգերի արժեքը վճարում են հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողին և համապատասխան անդորրագիրը ներկայացնում պետական մարմնի աշխատակազմի ղեկավարին:

9. Պետական մարմնի աշխատակազմի ղեկավարը սահմանում է վերահսկողություն`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում հեռախոսակապի նորմաների սահմանաչափերը չգերազանցելու նկատմամբ,

բ) սահմանաչափերը գերազանցող աշխատողների կողմից գումարների վերականգնման գործընթացի նկատմամբ:

10. Հեռախոսակապից օգտվելու` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սահմանաչափերի և աշխատողների կողմից հեռախոսակապի փաստացի օգտագործման հաշվարկը կատարվում է տարեկան կտրվածքով:

Ձև

 

Հ Ա Յ Տ N _____

 

______ ______________ 200 թ.

 

____________________________________________________________

(պաշտոնատար անձի անունը, ազգանունը և պաշտոնը)

____________________________________________________________

(ուր է զանգահարվում, ուղարկվում, հասցեն և հեռախոսահամարը)

____________________________________________________________

(ուղարկվող նյութի ծավալը` էջերով)

_______________________________   ____________________________

(նախատեսված ժամանակը)                                           (փաստացի օգտագործված ժամանակը)

_______________________________   ____________________________

(տրամադրողի ստորագրությունը)                                                  (ստացողի ստորագրությունը)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 
   Մ. Թոփուզյան