Գլխավոր տեղեկություն
Номер
N 1847-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.127
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.01.2005
Дата вступления в силу
27.01.2005

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

 Նախագահ Ռ. Քոչարյան

 10 հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1847-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԵՔԵՆԱՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 8-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 25.12.14 N 1505-Ն, փոփ. 08.09.16 N 946-Ն)

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների կադաստրի վարման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետությունում ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա երկաթուղային տրանսպորտային միջոցների ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի.

ե) Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

զ) Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտային միջոցների հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն N 6 հավելվածի.

է) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա ջրային տրանսպորտային միջոցների ցանկը` համաձայն N 7 հավելվածի.

ը) Հայաստանի Հանրապետությունում ջրային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման կարգը՝ համաձայն N 8 հավելվածի.

թ) Հայաստանի Հանրապետությունում ջրային տրանսպորտային միջոցների հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն N 9 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2004 թ. դեկտեմբերի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1847-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԵՔԵՆԱՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ

Ա. ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԵՆԱՍԱՐՔԵՐԻ ՎՐԱ ՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐ ԵՎ ԱՎՏՈԿՑՈՐԴՆԵՐ, ՈՐՈՆՔ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

(վերնագիրը  խմբ. 08.09.16 N 946-Ն)

 

1. Ինքնաթափ ավտոմոբիլներ

2. Ավտոամբարձիչներ

3. Ավտոգրեյդերներ

4. Ավտոաշտարակներ

5. Ավտոբետոնախառնիչներ

6. Ավտոբիտումակիրներ

7. Ավտոգուդրոնապատիչներ

8. Ավտոբեռնիչներ

9. Ավտոհիդրոամբարձիչներ

10. Ավտոկոնվեյերներ

11. Ձյունամաքրիչ մեքենաներ

12. Նշագծող մեքենաներ

13. Հիդրովակուումային, վակուումային և տղմաքաշ մեքենաներ

14. Ավտոկցորդներ

 

Բ. ԱՄԲԱՐՁԻՉ-ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԲԵՌՆՄԱՆ-ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

1. Կռունկներ (աշտարակային, կայմային, այծիկային, կամրջային և այլն)

2. Ամբարձիչներ, էլեկտրաամբարձիչներ, ամբարձիկներ, բեռնիչներ, վերաբեռնիչներ (ճակատային, բարձակավոր, աշտարակային, կայմային, այծիկային, կամրջային, թրթուրային ընթացքով և այլն)

3. Կոնվեյերներ

 

Գ. ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

1. Գրեյդերներ

2. Բուլդոզերներ

3. Էքսկավատորներ

4. Կեռաշերեփներ (սկրեպերներ)

5. Ասֆալտափռիչներ

6. Ասֆալտատեղադրիչներ

7. Ասֆալտաքերիչներ

8. Ասֆալտախառնիչներ

9. Ասֆալտահարդիչներ

10. Ասֆալտբետոն վերամշակող մեքենաներ

11. Ասֆալտի ճաքալցման մեքենաներ

12. Բետոնախառնիչներ

13. Գեներատորներ

14. Եռակցման սարքեր

15. Օդամղիչներ

16. Կցանքներ

17. Մղաններ

18. Գուդրոնատորներ

19. Բետոնի մայթեզր պատրաստող մեքենաներ (էստրուդերներ)

20. Ռեսայկլերներ

21. Խողովակատեղադրիչ մեքենաներ

22. Հորատող մեքենաներ

23. Ուղեգլման մեքենաներ

24. Քարջարդ մեքենաներ

25. Ճանապարհային ֆրեզներ

26. Ճանապարհային գլդոններ

27. Ձյունաբարձիչ մեքենաներ

28. Ճանապարհաշինության և ճանապարհների պահպանման համար նախատեսված այլ սարքավորումներ

(հավելվածը  խմբ. 08.09.16 N 946-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1847-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԵՔԵՆԱՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների (այսուհետ՝ ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկա) կադաստրի վարման կարգը և այդ գործընթացում նրանց ու հաշվառող մարմնի միջև փոխհարաբերությունները:

2. Սույն կարգով հաշվառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների ցանկում ընդգրկված ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկան՝ դրանց սեփականատերերի կողմից հայտ կամ դիմում ներկայացվելու դեպքում:

3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը պատկանող ճանապարհաշինարարական և շինարարական տեխնիկայի վրա:

4. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`

ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկա` շինարարության, ավտոմոբիլային ճանապարհների և դրանց տարրերի, ինչպես նաև այլ հաղորդակցուղիների անցկացման, կառուցման, վերակառուցման և նորոգման, շինարարական օբյեկտներում բեռնման և բեռնաթափման աշխատանքների իրականացման կամ սպասարկման, ճանապարհաշինարարական, շինարարական այլ առանձնահատուկ աշխատանքների իրականացման համար նախատեսված անիվավոր, թրթուրավոր կամ գլորանային ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական մեքենաներ, մեխանիզմներ և կցորդներ,

ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի վերասարքավորում` ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի կառուցվածքում փոփոխությունների կատարում, որի արդյունքում փոխվում են դրանց տեխնիկական բնութագրերը կամ կառուցվածքի անվտանգության չափանիշները,

ճանապարհաշինարարական, շինարարական գործունեություն` ընդհանուր օգտագործման կամ անձնական օգտագործման նպատակով սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայով` ըստ այդ տեխնիկայի նշանակության իրականացվող գործունեություն,

ճանապարհաշինարարական, շինարարական գործունեության մասնակից` ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկան տնօրինող, օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք, տեխնիկան շահագործող տրակտորիստ-մեքենավարները, տեխնիկան սպասարկող և նորոգող անձնակազմը (անձինք):

(4-րդ կետը  փոփ. 08.09.16 N 946-Ն)

 

II. ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի կադաստրի վարման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ հաշվառող մարմին):

6. Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի սեփականատերերը գործարանային արտադրության կամ ինքնաշեն ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան հաշվառման կամ վերահաշվառման համար անձամբ, փոստով կամ էլեկտրոնային եղանակով կարող են դիմել հաշվառող մարմին:

(6-րդ կետը լրաց. 11.01.18 N 2-Ն)

7. Սեփականատերերը ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի հաշվառման համար հաշվառող մարմին են ներկայացնում`

ա) հայտ կամ դիմում (NN 1 և 2 ձևեր),

բ) ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի, ինքնաշեն տեխնիկայի ագրեգատների ու հանգույցների ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթերը,

գ) արտադրող գործարանի կողմից տրված տեխնիկական անձնագիրը կամ դրա կրկնօրինակը (դրանց առկայության դեպքում),

դ) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականը, իսկ ֆիզիկական անձինք՝ անձը հաստատող փաստաթուղթը կամ պետական գրանցման վկայականը:

8. Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկան հաշվառող մարմինն իրականացնում է`

ա) հայտի կամ դիմումի հետ միասին ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն,

բ) հաշվառման ներկայացված ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի տեխնիկական վիճակի զննում՝ տեխնիկայի հաշվառման (շահագործման կամ գտնվելու) վայրում,

գ) ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկային վերաբերող փաստաթղթերով ներկայացված և տեխնիկական զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանության համեմատություն,

դ) տեխնիկական տվյալների համապատասխանության դեպքում համապատասխան տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի տրամադրում,

ե) հաշվառման պահանջներին անհամապատասխանության դեպքում` 10-օրյա ժամկետում` մերժման մասին սեփականատիրոջը տեղեկացում՝ նշելով մերժման պատճառները,

զ) ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի հաշվառում հաշվառման մատյանում (N 3 հավելված)` համակարգչային ծրագրով, ինչպես նաև ըստ առանձին ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի միավորների՝ առանձին քարտերով: Հաշվառման մատյանը կարվում, էջերը համարակալվում և կնքվում են հաշվառող մարմնի կողմից:

9. Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի տեխնիկական տվյալների և փաստաթղթերի անհամապատասխանության կամ ոչ հավաստիության դեպքում տեխնիկայի սեփականատերը շտկում է այն և ներկայացնում հաշվառող մարմին` լրացուցիչ քննարկման:

10. Նոր (առանց շահագործման) ձեռք բերված գործարանային արտադրության ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկան հաշվառվում է առանց տեխնիկական զննում անցկացնելու, արտադրող գործարանի կողմից տրված տեխնիկական անձնագրի կամ հանձնման-ընդունման ակտի հիման վրա, շահագործման մեջ եղածները և ինքնաշենը` հաշվառող մարմնի կողմից տեխնիկական զննման անցկացումից հետո: Հաշվառումը կատարվում է հաշվառող մարմնի կողմից հայտի կամ դիմումի ստացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

11. Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկան հաշվառված է համարվում, եթե դրա համար հաշվառող մարմնի կողմից տրվել է ստորագրությամբ և կնիքով վավերացված տեխնիկական վկայագիր (N 3 ձև) և ըստ ՀՍՏ-110-95 պետական ստանդարտի համարանիշ:

12. Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկային տրվող տեխնիկական վկայագրերը և պետական համարանիշերը պատրաստվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

 

III. ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ

 

13. Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի հաշվառումից հետո սեփականատիրոջ փոխվելու դեպքում դրա նոր սեփականատերը կարող է հաշվառող մարմին ներկայացնել հայտ (դիմում)` ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկան վերահաշվառելու համար:

14. Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի վերահաշվառման ժամանակ պահպանվում են նախկին համարանիշը և տեխնիկական վկայագիրը, որում հաշվառող մարմնի կողմից կատարվում է սեփականատիրոջ փոփոխություն, եթե դրանք պիտանի են հետագա օգտագործման համար: Նախկին համարանիշը և (կամ) տեխնիկական վկայագիրը հետագա օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում փոխարինվում են նորով:

(14-րդ կետը  լրաց. 08.09.16 N 946-Ն)

15. Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի տեխնիկական վկայագրերի և (կամ) պետհամարանիշի կորստի կամ փչանալու դեպքում դրանց սեփականատերը դիմում է հաշվառող մարմին՝ կորստի դեպքում ներկայացնելով նաև «www.azdarar.am» հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կորստի մասին տրված հայտարարության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը, նոր տեխնիկական վկայագիր և (կամ) պետհամարանիշ ստանալու համար: Նոր տեխնիկական վկայագրի և (կամ) պետհամարանիշի տրամադրման դեպքում նախկին տեխնիկական վկայագիրը և (կամ) պետհամարանիշը համարվում են անվավեր և գտնվելու դեպքում ենթակա են հաշվառող մարմին վերադարձման: Հաշվառող մարմինը կորած կամ փչացած տեխնիկական վկայագրի և (կամ) պետհամարանիշի փոխարեն նոր տեխնիկական վկայագիր և (կամ) պետհամարանիշ տրամադրում է դիմումը հաշվառող մարմին մուտքագրումից հետո եռօրյա ժամկետում:

(15-րդ կետը  խմբ. 08.09.16 N 946-Ն)

16. Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկան հաշվառումից հանվում է սեփականատիրոջ հայտի կամ դիմումի, կազմակերպության դեպքում` նաև կազմակերպության հաշվեկշռից դուրս գրված տեխնիկայի մասին ակտերի հիման վրա: Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկան հաշվառումից հանելու դեպքում տեխնիկայի համար տրված տեխնիկական վկայագրերը և պետական համարանիշերը ենթակա են հաշվառող մարմին վերադարձման:

17. Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի սեփականատերերը՝

ա) ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի վերասարքավորման դեպքում դրա մասին գրավոր տեղեկացնում են հաշվառող մարմնին,

բ) ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկան շահագործում են ըստ դրանց նշանակության և արտադրող գործարանի կողմից տրված շահագործման հրահանգին համապատասխան:

18. Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկան հաշվառող մարմինը՝

ա) ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի զննումը և համապատասխան ձևակերպումներն ու փաստաթղթերի տրամադրումը սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում դրա մասին հիմնավոր պատճառաբանությամբ նախօրոք հայտնում է դիմողին.

բ) իր գործունեության ընթացքում չի խոչընդոտում ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի օգտագործմանը` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում կատարված կառուցվածքային փոփոխությունները (վերասարքավորումը) կամ դրանց տեխնիկական վիճակն անմիջականորեն կարող են ազդել դրանց շահագործման անվտանգության և շրջակա միջավայրի վրա.

գ) բացի սույն կարգով նախատեսված գործառույթների, իր իրավասության սահմաններում իրականացնում է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու շրջանակներում Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի), ինքնագնաց մեքենայի և այլ տեսակի տեխնիկայի անձնագրերի միասնական ձևերի և էլեկտրոնային անձնագրերի համակարգի կազմակերպման համաձայնագրի դրույթների ապահովումը:

(18-րդ կետը  լրաց. 08.09.16 N 946-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

________________________
 (կազմակերպության անվանումը)

Հասցեն __________________

Հեռախոսահամարը ___________

_________________________
  (հաշվառող մարմնի ստորաբաժանման անվանումը
_________________________
տնօրեն (պետ) _______________

Հ Ա Յ Տ

ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի կադաստրի վարման կարգի համաձայն հաշվառման վերցնել (վերագրանցել, հաշվառումից հանել) կից ցուցակով ներկայացված _______ միավոր ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկան (ընդգծել):

 

Տեխնիկայի գտնվելու (շահագործման) վայրը _____________________ 
 

Կից` ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1. _______________________________________________________

2. _______________________________________________________

3. _______________________________________________________

4. _______________________________________________________

5. _______________________________________________________

Տնօրեն _____________
               (ստորագրությունը) 

___________________
(անունը, ազգանունը)

Կ. Տ. 
___ __________ 200 թ.  

Հայտը հաշվառման մատյանում գրանցված է _________________ համարով:

Հաշվառող մարմնի պատասխանատու _____________
               (ստորագրությունը) 

___________________
(անունը, ազգանունը)

____ ____________ 200 թ.

Ձև N 2

_________________________
(հաշվառող մարմնի ստորաբաժանման անվանումը)_________________________
Տնօրեն (պետ)________________
Քաղաքացի __________________
Հասցեն ____________________ 
____հեռ.` _________________

Անձնագիր __________________
(սերիան, համարը, ում կողմից է տրված)

Դ Ի Մ ՈՒ Մ

ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի կադաստրի վարման կարգի համաձայն հաշվառման վերցնել (վերագրանցել, հաշվառումից հանել) իմ կողմից ձեռք բերված (ինքնաշեն պատրաստված), ________ թ. արտադրության_____ ________ մակնիշի (տիպի) ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկան (ընդգծել):

Տեխնիկայի գտնվելու (շահագործման) վայրը __________________________ Գործարանային համարը ________, շարժիչի համարը ______________________,

տեխնիկական անձնագիր N ________, պետհամարանիշը __________________,

 

Կից` ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1. _______________________________________________________

2. _______________________________________________________

3. _______________________________________________________

4. _______________________________________________________

5. _______________________________________________________

 

Դիմող _____________
               (ստորագրությունը) 

___________________
(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.                                       

____ ____________ 200 թ.                

 

Դիմումը հաշվառման մատյանում գրանցված է _________________ համարով:

Հաշվառող մարմնի պատասխանատու _____________
               (ստորագրությունը) 

___________________
(անունը, ազգանունը)

____ ____________ 200 թ.

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

_______________
(կազմակերպության անվանումը)

ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ N ________________________ ՀԱՅՏՈՎ

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ

 

NN
ը/կ
Մակնիշը Տիպը Արտադր. տարեթիվը Արտադրող գործարանը Գործարան. համարը Շարժիչի համարը Տեխնիկ.
անձնագիրը
Պետհամա-
րանիշը
Ծանոթա-
գրություն
1 2 3 4 5 6 7 8 9 10
1.                  
2.                  
3.                  
4.                  
5.                  
6.                  
7.                  
8.                  
9.                  
10.                  

 

Տնօրեն _____________
               (ստորագրությունը) 

Կ. Տ. 

___ __________ 200 թ.

___________________
(անունը, ազգանունը)

 

 

Ձև N 3

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ  N 00000

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

 

1. Սեփականատիրոջ անվանումը, գտնվելու վայրը

_______________________________

_______________________________

 

2. Տեխնիկայի հիմնական գտնվելու վայրը

_______________________________

 

3. Պետական համարանիշը ______________

 

4. Տեխնիկայի համառոտ բնութագիրը`

 

Տիպը  __________________________

Մակնիշը ________________________ 

Գործարանային (նույնականացման) համարը_____________________

Արտադրության տարեթիվը__________

Շարժիչի համարը (համարները)  __________

Շարժիչի (շարժիչների) հզորությունը (ձիաուժ,

կՎտ)  ___________________________

Ամրաշրջանակի (շասսի) համարը __________

Բեռնատարողությունը (ընդհանուր քաշը) _________________

Շարժման ձևը ______________________

Շարժիչի սնուցման տեսակը _____________

 

II. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Պետական համարանիշի Հաշվառող մարմնի ստորաբաժանման
տրման օրը, ամիսը, տարեթիվը սերիան և համարը ղեկավարի անունը, ազգանունը ստորագրությունը, կնիքը
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
             

III. ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Նոր սեփականատիրոջ անվանումը, գտնվելու

վայրը____________________________

_______________________________

2. Տեխնիկայի հիմնական գտնվելու

վայրը______________________

_____________________________ 

3. Փոփոխությունը հաշվառվել է ________

 

Կ.Տ. __________
               (ստորագրությունը) 

____________
(անունը, ազգանունը)

______________________________

 

1. Նոր սեփականատիրոջ անվանումը, գտնվելու

վայրը__________________________

2. Տեխնիկայի հիմնական գտնվելու

վայրը _________________________

_____________________________

3. Փոփոխությունը հաշվառվել է _________

 

Կ.Տ. __________
               (ստորագրությունը) 

____________
(անունը, ազգանունը)

 

1. Նոր սեփականատիրոջ անվանումը, գտնվելու

վայրը __________________________

2. Տեխնիկայի հիմնական գտնվելու

վայրը _________________________

_____________________________

_____________________________

3. Փոփոխությունը հաշվառվել է _________

 

Կ.Տ. __________
               (ստորագրությունը) 

____________
(անունը, ազգանունը)

IV. ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ

Հաշվառումից հանման պատճառը___________
________________________________
________________________________
__ _________200 թ.

Կ.Տ. ___________
              (ստորագրությունը) 

_______________
(անունը, ազգանունը)

Հաշվառումից հանման պատճառը___________
________________________________
________________________________
__ _________200 թ.

Կ.Տ. ___________
              (ստորագրությունը) 

_______________
(անունը, ազգանունը)

Հաշվառումից հանման պատճառը___________
________________________________
________________________________
__ _________200 թ.

Կ.Տ. ___________
              (ստորագրությունը) 

_______________
(անունը, ազգանունը)

 

V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄ

 

Տեխ. զննման
անցկացման
ամիսը,
տարեթիվը

Տեխնիկական վիճակի մասին
եզրակացու-
թյունը

Տեխ. զննումն
անցկացնողի
անունը,
ազգանունը
ստորագրու-
թյունը,
դրոշմակ.
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

VI. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՈՐՈԳՈՒՄ

 

Անցկացման ամիսը,
տարեթիվը
Ինչ ագրեգատներ են նորոգվել կամ փոխվել (համարները) Սեփականատիրոջ ստորագրու-թյունը, անունը,
 ազգանունը
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
        

 

VII. ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

______________________________________________

 

(ձևը  փոփ., լրաց. 08.09.16 N 946-Ն)

(հավելվածը  փոփ., լրաց., խմբ. 08.09.16 N 946-Ն, լրաց. 11.01.18 N 2-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1847-Ն որոշման

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԵՔԵՆԱՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN
ը/կ

Հայտի
(դիմումի)
մուտքի
համարը
Մուտքի
ամիսը,
ամսաթիվը
Սեփականատիրոջ Ճանապարհաշինարարական, շինարարական տեխնիկայի
անվանումը
(ազգանունը)
հասցեն անվանումը մակնիշը,
տիպը
թողարկման
տարեթիվը
գործարանային (նույնականացման) 
համարը
1 2 3 4 5 6 7 8 9
                 
                 
                 
                 
                 

 

Շարժիչի համարը (համարները) Պետական
համարանիշը
Տեխնիկական վկայագրի Ստացողի
ստորագրու-
թյունը
Հաշվառումից հանելու Ծանո-
թագրու-
թյուն
սերիան
(համարը)

տալու
ամիսը,
ամսաթիվը

ամիսը, ամսաթիվը պատճառը
10 11 12 13 14 15 16 17
               
               
               
               

(հավելվածը  լրաց., փոփ. 08.09.16 N 946-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1847-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

1. Էլեկտրաքարշեր` հաստատուն և փոփոխական հոսանքի

2. Ջերմաքարշեր` մագիստրալային

3. Ջերմաքարշեր` մանևրային և արդյունաբերական

4. Էլեկտրագնացքներ` հաստատուն և փոփոխական հոսանքի

5. Ուղևորատար վագոններ`

ա) փափուկ

բ) կոշտ` խցիկային

գ) կոշտ` բաց (պլացկարտ)

6. Վագոն-ռեստորաններ

7. Վագոններ` ուղեբեռային

8. Վագոններ` փոստային

9. Վագոններ` բեռնատար`

ա) փակ

բ) հարթակ

գ) կիսավագոն

դ) տակառագլանային

ե) իզոթերմիկ

10. Այլ վագոններ`

ա) խոպեր-դոզատորներ

բ) դումպկարներ

գ) տրանսպորտյորներ

դ) ցեմենտակիրներ

ե) ցորենակիրներ

զ) բեռնախցիկային

է) ֆիտինգային

11. Մոտոռելսային տրանսպորտ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1847-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման կարգն ու այդ գործընթացում նրանց և հաշվառող մարմնի միջև փոխհարաբերությունները:

2. Սույն կարգով հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա երկաթուղային տրանսպորտային միջոցների ցանկում ընդգրկված երկաթուղային տրանսպորտային միջոցները՝ դրանց սեփականատերերի կողմից հայտ կամ դիմում ներկայացվելու դեպքում:

3. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`

երկաթուղային տրանսպորտային միջոց`  բացառապես երկաթուղագծերով երթևեկող շարժական սարքավորումներ, որոնք կամ օգտագործում են իրենց քարշը (քարշային տրանսպորտային միջոցներ) կամ քարշակվում են այլ տրանսպորտային միջոցով (ուղևորատար վագոններ, մոտորավագոնային գնացքին կցվող վագոններ, ուղեբեռային և ապրանքային վագոններ),

երկաթուղային տրանսպորտային միջոցի վերասարքավորում`  երկաթուղային տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխությունների կատարում, որոնց արդյունքում փոխվում են դրանց տեխնիկական բնութագրերը կամ կառուցվածքի անվտանգության չափանիշները,

ցանցային համար`  ԱՊՀ և մերձբալթյան երկրների երկաթուղային խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գլխավոր հաշվողական կենտրոնի կողմից յուրաքանչյուր բեռնատար վագոնին տրամադրվող համար, ինչն իրավունք է տալիս վագոններին երթևեկել երկաթուղային խորհրդի երկրների երկաթուղիներում,

երկաթուղային երթևեկություն`  երկաթուղային տրանսպորտի միջոցի ցանկացած երթևեկություն` շահագործվող գծերով:

 

II. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

4. Երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ հաշվառող մարմին):

5. Երկաթուղային տրանսպորտային միջոցների սեփականատերերն սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան անձամբ, փոստով կամ էլեկտրոնային եղանակով կարող են դիմել հաշվառող մարմին՝ հաշվառում (վերահաշվառում) կատարելու համար:

(5-րդ կետը լրաց. 11.01.18 N 2-Ն)

6. Երկաթուղային տրանսպորտային միջոցների սեփականատերերը հաշվառող մարմին ներկայացնում են՝

ա) հայտ կամ դիմում (NN 1 և 2 ձևեր).

բ) սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի բնագիրը և պատճենը.

գ) արտադրող գործարանի կողմից տրված տեխնիկական անձնագիրը կամ դրա կրկնօրինակը (դրանց առկայության դեպքում) և գլխավոր հաշվողական կենտրոնի կողմից տրված ցանցային համարը (եթե այդպիսին նախատեսվում է տվյալ տրանսպորտային միջոցի համար).

դ) շահագործման կանոնները (եթե այդպիսին նախատեսված է).

ե) տեխնիկական սպասարկումն ու նորոգումն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիրը.

զ) իրավաբանական անձինք՝ պետական գրանցման վկայականը, իսկ ֆիզիկական անձինք՝ անձը հաստատող փաստաթուղթ կամ պետական գրանցման վկայականը:

7. Երկաթուղային տրանսպորտային միջոցը հաշվառող մարմինն իրականացնում է`

ա) հայտով կամ դիմումով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը.

բ) հաշվառման ներկայացված երկաթուղային տրանսպորտային միջոցի նորոգումների և տեխնիկական զննումների անցկացման ժամկետների համապատասխանությունը, անկախ նրանից, թե տրանսպորտային միջոցը մինչ այդ շահագործվել է, թե ոչ.

գ) երկաթուղային տրանսպորտային միջոցի մասին փաստաթղթերով ներկայացված և արտաքին զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համեմատություն.

դ) տեխնիկական տվյալների համապատասխանության և փաստաթղթերի ամբողջականության դեպքում երկաթուղային տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի (այսուհետ՝ վկայական, N 3 ձև) տրամադրումը.

ե) հաշվառման պահանջներին անհամապատասխանության դեպքում մերժման մասին 10-օրյա ժամկետում սեփականատերերին տեղեկացում՝ նշելով մերժման պատճառները.

զ) երկաթուղային տրանսպորտային միջոցի հաշվառումը հաշվառման մատյանում (հավելված N 3), համակարգչային ծրագրով, ինչպես նաև ըստ առանձին երկաթուղային տրանսպորտային միջոցների միավորների՝ առանձին քարտերով: Հաշվառման մատյանը կարվում, էջերը համարակալվում և կնքվում են հաշվառող մարմնի կողմից:

8. Սեփականատերերը ծանոթանալով մերժմամբ տրված դիտողություններին, շտկելով և վերացնելով դրանք, կրկին ներկայացնում են հաշվառող մարմին՝ լրացուցիչ քննարկման:

9. Հաշվառումը կամ հաշվառման մերժման տեղեկացումը կատարվում է հայտը (դիմումը) ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կարգին համապատասխան իրականացվում է նաև երկաթուղային տրանսպորտային միջոցի վերահաշվառումը:

10. Երկաթուղային տրանսպորտային միջոցի շահագործումն իրականացվում է վկայականների և շահագործման կանոններով սահմանված ժամկետներում սպասարկումը և նորոգումն իրականացրած կազմակերպության կողմից սարքինության մասին տրված փաստաթղթի առկայության դեպքում:

11. Երկաթուղային տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոխվելու դեպքում նոր սեփականատերերը սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան կարող են հայտեր (դիմումներ) ներկայացնել երկաթուղային տրանսպորտային միջոցը վերահաշվառելու համար: Ընդ որում, նախկին վկայականը ենթակա է վերադարձման հաշվառող մարմին: Երկաթուղային տրանսպորտային միջոցի նշանակության փոփոխման դեպքում այն ենթակա է վերահաշվառման՝ վկայականի փոխարինմամբ: Երկաթուղային տրանսպորտային միջոցի նշանակության կամ սեփականատիրոջ փոխվելու դեպքում հայտի (դիմումի) հետ ներկայացվում են նաև սույն կարգի 6-րդ կետով նախատեսվող փաստաթղթերը:

12. Երկաթուղային տրանսպորտային միջոցների վկայականի կորստի կամ փչանալու դեպքում դրանց սեփականատերը դրա մասին դիմում է հաշվառող մարմին՝ կցելով կրկնօրինակի անհրաժեշտության մասին բացատրություն: Վկայականի կրկնօրինակ տալու դեպքում նախկին վկայականը համարվում է անվավեր և գտնվելու դեպքում ենթակա է վերադարձման հաշվառող մարմին: Հաշվառող մարմինը եռօրյա ժամկետում կորած կամ փչացած վկայականի փոխարեն տալիս է դրա կրկնօրինակը:

13. Երկաթուղային տրանսպորտային միջոցը հաշվառումից հանվում է`

ա) սեփականատիրոջ հայտի կամ դիմումի հիման վրա,

բ) եթե թույլատրելի շահագործման ժամկետն անցել է,

գ) եթե վթարի պատճառով անհնար է դրա վերականգնումը,

դ) եթե հաշվեկշռից դուրս է գրված կամ հանված է շահագործումից,

ե) եթե ապամոնտաժվել կամ անհայտ կորած է ճանաչվել:

14. Երկաթուղային տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում սեփականատերը ներկայացնում է հայտ (դիմում)՝ կցելով հաշվառման վկայականը:

15. Երկաթուղային տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելուց հետո հաշվառման վկայականը ենթակա է վերադարձման հաշվառող մարմին:

16. Երկաթուղային տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականների պատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

17. Երկաթուղային տրանսպորտային միջոցների սեփականատերերը`

ա) երկաթուղային տրանսպորտային միջոցների հետագա շահագործման և վերականգնման անհնարինության դեպքում դրանք ներկայացնում են հաշվառումից հանման.

բ) երկաթուղային տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում դրա մասին գրավոր տեղեկացնում են հաշվառող մարմնին՝ վերահաշվառելու համար.

գ) երկաթուղային տրանսպորտային միջոցները շահագործում են ըստ դրանց նշանակության և հայկական երկաթուղում գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

18. Երկաթուղային տրանսպորտային միջոցները հաշվառող մարմինն իր գործունեության ընթացքում չի խոչընդոտում երկաթուղային տրանսպորտային միջոցների օգտագործմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց տեխնիկական վիճակը անմիջականորեն կարող է ազդել դրանց շահագործման անվտանգության և շրջակա միջավայրի վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
 

Ձև N 1

________________________
 (կազմակերպության անվանումը)
Հասցեն __________________
Հեռախոսահամարը ___________

_________________________
  (հաշվառող մարմնի ստորաբաժանման անվանումը)
_________________________
տնօրեն (պետ) _______________

Հ Ա Յ Տ

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման կարգի

համաձայն հաշվառման վերցնել (վերագրանցել, հաշվառումից հանել) կից ցուցակով

ներկայացված __________ երկաթուղային տրանսպորտային միջոցները:

Տեխնիկայի գտնվելու (շահագործման) վայրը` ___________________________

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը` 

 

1. _______________________________________________________

2. _______________________________________________________

3. _______________________________________________________

4. _______________________________________________________

5. _______________________________________________________

Տնօրեն _____________
               (ստորագրությունը) 

___________________
(անունը, ազգանունը)

Կ. Տ. 
___ __________ 200 թ.  

Հայտը հաշվառման մատյանում գրանցված է _________________ համարով:

Հաշվառող մարմնի պատասխանատու _____________
               (ստորագրությունը) 

___________________
(անունը, ազգանունը)

____ ____________ 200 թ.

Ձև N 2

_________________________
(հաշվառող մարմնի ստորաբաժանման անվանումը)_________________________
Տնօրեն (պետ)________________
Քաղաքացի __________________
Հասցեն ____________________ 
____հեռ.` _________________

Անձնագիր __________________
(սերիան, համարը, ում կողմից է տրված)

Դ Ի Մ ՈՒ Մ

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման կարգի

համաձայն հաշվառման վերցնել (վերագրանցել, հաշվառումից հանել) իմ կողմից ձեռք

բերված _____ թ. արտադրության _________________ մակնիշի (տիպի)

երկաթուղային տրանսպորտային միջոցը (միջոցները՝ ըստ կից ցուցակի):

Տեխնիկայի գտնվելու վայրը _____________________________________,

Գործարանային համարը _______________________,        

Տեխնիկական անձնագիր N _____________, պետհամարանիշը __________,

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. _______________________________________________________

2. _______________________________________________________

3. _______________________________________________________

4. _______________________________________________________

5. _______________________________________________________

 

Դիմող _____________
               (ստորագրությունը) 

___________________
(անունը, ազգանունը)

 

                                       

____ ____________ 200 թ.                

 

Դիմումը հաշվառման մատյանում գրանցված է _________________ համարով:

Հաշվառող մարմնի պատասխանատու _____________
               (ստորագրությունը) 

___________________
(անունը, ազգանունը)

____ ____________ 200 թ.

Ց Ա ՆԿ

 

_____________________
(սեփականատեր կազմակերպության անվանումը)

ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ N _________________ ՀԱՅՏՈՎ
(ներկայացված հայտի համարը)

 

ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN
ը/կ
Մակնիշը Տիպը Արտադրության
թվականը
Արտադրող
գործարանը
Ձեռքբերման
թվականը
Գործարանային կամ
ցանցային համարը
Տեխնիկական
անձնագրի
համարը
Ծանոթա-
գրություն
1 2 3 4 5 6 7 8 9
1.                
2.                
3.                
4.                
5.                
6.                
7.                
8.                
9.                

 

Ձև N 3

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N - 0000

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

 

1. Սեփականատիրոջ անվանումը, գտնվելու վայրը _______________________

________________________________________________________

2. Տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը ____________________________

3. Տրանսպորտային միջոցի անվանումը _______________________________

4. Գործարանային կամ ցանցային համարը _____________________________

5. Համառոտ բնութագիրը

մակնիշը, տիպը ______________________________________________

նշանակությունը _____________________________________________

թողարկման տարեթիվը _________________________________________

ձեռքբերման տարեթիվը ________________________________________

 Գրանցող մարմնի ղեկավար___________
              (ստորագրությունը) 

_________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

__ _________200 թ.

(հավելվածը լրաց. 11.01.18 N 2-Ն)

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1847-Ն որոշման

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN
ը/կ

Հայտի
(դիմումի)
մուտքի
համարը
Մուտքի ամիսը,
ամսաթիվը
Սեփականատիրոջ Երկաթուղային տրանսպորտային միջոցի

անվանումը
(ազգանունը)

հասցեն անվանումը

մակնիշը
տիպը

թողարկման
տարեթիվը

գործարանային
կամ ցանցային
համարը

1 2 3 4 5 6 7 8 9
                 
                 
                 
                 
                 

 

Դեպոյական
կամ հիմնական
նորոգման
թվականը
Գրանցման վկայականի Ստացողի
ստորագրու-
թյունը
Հաշվառումից
հանելու
Ծանոթագրություն
սերիան,
(համարը)
տրման
ամիսը,
ամսաթիվը
ամիսը,
ամսաթիվը
պատճառը
10 11 12 13 14 15 16
             
             
             
             
             

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1847-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

1. Նավեր` ուղևորատար և բեռնաուղևորատար

2. Նավեր` ծառայական- ուղևորատար

3. Նավեր` ստորջրյա թևերի վրա

4. Նավեր` օդաբարձիկների վրա

5. Առագաստանավեր

6. Կցանավեր

7. Բեռնանավեր

8. Կատերներ

9. Նավակներ` շարժիչային

10. Նավակներ` թիակային

11. Մակույկներ` շարժիչային

12. Մակույկներ` թիակային

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1847-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության (օգտագործման) իրավունքով պատկանող ջրային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման կարգն ու այդ գործընթացում նրանց և հաշվառող մարմնի միջև փոխհարաբերությունները:

2. Սույն կարգով հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա ջրային տրանսպորտային միջոցների ցանկում ընդգրկված ջրային տրանսպորտային միջոցները՝ դրանց սեփականատերերի կողմից հայտ կամ դիմում ներկայացվելու դեպքում:

3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը պատկանող ջրային տրանսպորտային միջոցների վրա:

4. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են՝ ջրային տրանսպորտային միջոց` շարժիչով, առագաստով կամ թիակներով կահավորված, շարժիչի, քամու կամ մարդու ուժի ազդեցությամբ ջրային տարածքով շարժվող, ուղևորների կամ բեռների փոխադրման համար նախատեսված ինքնագնաց սարք. ջրային տրանսպորտային միջոցի վերասարքավորում` ջրային տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխությունների կատարում, որոնց արդյունքում փոխվում են դրանց տեխնիկական բնութագրերը կամ կառուցվածքի անվտանգության չափանիշները:

 

II. ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԿՈԴԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունում ջրային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` հաշվառող մարմին):

6. Ջրային տրանսպորտային միջոցների հաշվառումը կատարվում է միայն նավարկության պիտանիության համար նավագնաց-տեխնիկական սկզբնական զննումից, նավարկության շրջանը և շահագործման պայմանները որոշելուց (սահմանելուց) հետո:

7. Ջրային տրանսպորտային միջոցների սեփականատերերը գործարանային արտադրության կամ ինքնաշեն ջրային տրանսպորտային միջոցները սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան հաշվառման կամ վերահաշվառման համար անձամբ, փոստով կամ էլեկտրոնային եղանակով կարող են դիմել հաշվառող մարմին:

(7-րդ կետը լրաց. 11.01.18 N 2-Ն)

8. Ջրային տրանսպորտային միջոցները հաշվառելու համար սեփականատերերը հաշվառող մարմին ներկայացնում են`

ա) ջրային տրանսպորտային միջոցների գործարանային արտադրության դեպքում՝ հայտ կամ դիմում (NN 1 և 2 ձև), արտադրող գործարանի կողմից տրված տեխնիկական անձնագրերը (դրանց առկայության դեպքում), սեփականության իրավունքի օրինականությունը հավաստող փաստաթղթերը, նավարկության պիտանիության համար նավագնացատեխնիկական զննման, նավարկության շրջանը և շահագործման պայմանները որոշելու մասին ակտ, ջրային տրանսպորտային միջոցների վարման համար սահմանված կարգով տրված դիպլոմի, վկայականի պատճենները, ում վրա դրված է ջրային տրանսպորտային միջոցների վարման պարտականությունները, իրավաբանական անձինք՝ պետական գրանցման վկայականը, իսկ ֆիզիկական անձինք՝ անձը հաստատող փաստաթուղթ կամ պետական գրանցման վկայականը.

բ) ջրային տրանսպորտային միջոցների ինքնաշենի դեպքում՝ սույն կարգի 9-րդ կետի «ա» ենթակետով պահանջվող բոլոր փաստաթղթերը՝ բացառությամբ արտադրող գործարանի կողմից տրված տեխնիկական անձնագրերի, համառոտ բնութագիր, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝ կառուցման վայրը և թվականը, իրանի նյութը (մետաղ, փայտ, պլաստմասսա), եզրաչափերը (լայնքը, երկարությունը, կողի բարձրությունը), ընկղմվածքը, վերջրյա կողի բարձրությունը, իրանի տեխնիկական վիճակը, ուղևորատարողությունը և (կամ) բեռնատարողությունը, նավարկության շրջանը, շարժիչի տեսակը, շարժիչի պատրաստման վայրը և թվականը, շարժիչի հզորությունը և պտուտաթվերը, շարժիչի տեխնիկական վիճակը, ջրային տրանսպորտային միջոցի ընդհանուր տեղաբաշխման կտրվածքով ուրվագծային գծագիրը:

9. Ջրային տրանսպորտային միջոցները հաշվառող մարմինն իրականացնում է`

ա) հայտով կամ դիմումով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն.

բ) հաշվառման ներկայացված ջրային տրանսպորտային միջոցների նավարկության պիտանիության համար նավագնացատեխնիկական զննում, որոշում նավարկության շրջանը և շահագործման պայմանները, կազմում ակտ (դրանց շահագործման կամ գտնվելու վայրում).

գ) ջրային տրանսպորտային միջոցների վերաբերյալ փաստաթղթերով ներկայացված և զննման արդյունքներով արձանագրված տեխնիկական տվյալների համապատասխանության համեմատություն.

դ) տեխնիկական տվյալների համապատասխանության և փաստաթղթերի ամբողջականության դեպքում ջրային տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի (N 3 ձև) ու կոդային համարի, ինչպես նաև նավագնացատեխնիկական զննման ակտի (մեկ տարի ժամկետով) տրամադրումը.

ե) հաշվառման պահանջներին անհամապատասխանության դեպքում մերժման մասին 10-օրյա ժամկետում սեփականատերերին տեղեկացում` նշելով մերժման պատճառները,

զ) ջրային տրանսպորտային միջոցի հաշվառումը հաշվառման մատյանում (հավելված N 3), համակարգչային ծրագրով, ինչպես նաև ըստ առանձին ջրային տրանսպորտային միջոցների միավորների՝ առանձին քարտերով: Հաշվառման մատյանը կարվում, էջերը համարակալվում և կնքվում են հաշվառող մարմնի կողմից:

10. Նոր (առանց շահագործման) ձեռք բերված գործարանային արտադրության ջրային տրանսպորտային միջոցները հաշվառվում են առանց զննման` սույն կարգով պահանջվող փաստաթղթերի հիման վրա:

11. Ջրային տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման նպատակով հաշվառող մարմնի կողմից տարեկան մեկ անգամ կազմակերպվում և շահագործման (գտնվելու) վայրում անցկացվում է նավագնացատեխնիկական զննում, ինչի մասին տեխնիկական անձնագրում կատարվում է համապատասխան գրառում:

12. Ջրային տրանսպորտային միջոցը տարեկան նավագնացատեխնիկական զննման չի ենթարկվում, եթե դրա սեփականատերը հաշվառող մարմին է ներկայացնում համապատասխան հայտարարություն և չշահագործվող ջրային տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը ժամանակավորապես հանձնում է հաշվառող մարմնին` ի պահ:

13. Ջրային տրանսպորտային միջոցների շահագործումն իրականացվում է տեխնիկական անձնագրերի, կոդային համարների և նավագնացատեխնիկական տարեկան զննման մասին հաշվառող մարմնի կողմից տեխնիկական անձնագրում կատարված նշումների առկայության դեպքում:

14. Հաշվառող մարմինը հաշվառման մատյանի գրառումների հերթական համարները (որպես կոդային համարներ) և տեխնիկական տվյալները անցկացնում է ջրային տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերի մեջ և այն հատկացնում դրանց սեփականատերերին:

15. Ջրային տրանսպորտային միջոցներին տրվող տեխնիկական անձնագրերի (կոդային համարների) պատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

 

III. ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ

 

16. Ջրային տրանսպորտային միջոցները հաշվառումից հետո սեփականատիրոջ փոխվելու դեպքում դրա նոր սեփականատերերը հաշվառող մարմին կարող են ներկայացնել հայտեր (դիմումներ)` ջրային տրանսպորտային միջոցները վերահաշվառելու համար:

17. Ջրային տրանսպորտային միջոցների վերահաշվառման ժամանակ պահպանվում է նախկին կոդային համարը և տեխնիկական անձնագիրը, որում հաշվառող մարմնի կողմից կատարվում է սեփականատիրոջ փոփոխություն: Վերահաշվառման ժամանակ նոր սեփականատիրոջն է հանձնվում նաև ջրային տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը հավաստելու մասին դրա նավագնացատեխնիկական զննման ակտը:

18. Ջրային տրանսպորտային միջոցների վերահաշվառում կատարվում է նաև դրա շահագործման վայրի (ջրային ավազանի) փոփոխման դեպքում:

19. Ջրային տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերի կորստի կամ փչանալու դեպքում դրանց սեփականատերը դրա մասին դիմում է հաշվառող մարմին՝ կցելով կրկնօրինակի անհրաժեշտության մասին բացատրություն: Տեխնիկական անձնագրի կրկնօրինակը տալու դեպքում նախկին տեխնիկական անձնագիրը համարվում է անվավեր և գտնվելու դեպքում ենթակա է վերադարձման` հաշվառող մարմին: Հաշվառող մարմինը եռօրյա ժամկետում կորած կամ փչացած տեխնիկական անձնագրի փոխարեն տալիս է դրա կրկնօրինակը:

20. Ջրային տրանսպորտային միջոցների ջրասույզ լինելու կամ լուծարման (դուրսգրման) դեպքում, դրանց սեփականատերը դրա մասին տեղեկացնում է հաշվառող մարմնին՝ դրանք հաշվառումից հանելու և համապատասխան փաստաթուղթ տրամադրելու համար:

21. Ջրային տրանսպորտային միջոցների սեփականատերերը՝

ա) բացառում են տեխնիկական անձնագրերում որևէ ուղղում, փոփոխում և ջնջում կատարելը.

բ) ջրային տրանսպորտային միջոցները շահագործում են ըստ դրանց նշանակության.

գ) հաշվառող մարմնից ստացված կողային մակագրությունը սահմանված կարգով տպում են (գրում են) ջրային տրանսպորտային միջոցի քթամասի երկու կողերի և նավախելի վրա:

22. Ջրային տրանսպորտային միջոցները հաշվառող մարմինը՝

ա) ջրային տրանսպորտային միջոցի նավագնացատեխնիկական զննումը և համապատասխան ձևակերպումներն ու փաստաթղթերի տրամադրումը սահմանված ժամկետում չիրականացնելու դեպքում դրա մասին հիմնավոր պատճառաբանությամբ նախօրոք հայտնում է սեփականատիրոջը.

բ) իր գործունեության ընթացքում չի խոչընդոտում ջրային տրանսպորտային միջոցների օգտագործմանը` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում կատարված կառուցվածքային փոփոխությունները (վերասարքավորումը) կամ դրանց տեխնիկական վիճակը անմիջականորեն կարող են ազդել դրանց շահագործման անվտանգության և շրջակա միջավայրի վրա.

գ) ջրային տրանսպորտային միջոցի վերասարքավորման համար թույլտվություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրում, համապատասխան եզրակացություն կայացնում և սեփականատիրոջը գրավոր պատասխանում է փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

________________________
 (կազմակերպության անվանումը)
Հասցեն __________________
Հեռախոսահամարը ___________

_________________________
  (հաշվառող մարմնի ստորաբաժանման անվանումը)
_________________________
տնօրեն (պետ) _______________

Հ Ա Յ Տ

ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

           

Խնդրում եմ ջրային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման կարգի համաձայն հաշվառման վերցնել (վերագրանցել, հաշվառումից հանել) կից ցուցակով ներկայացված__________ միավոր ջրային տրանսպորտային միջոցները:

Տեխնիկայի գտնվելու (շահագործման) վայրը __________________________

 

Կից` ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը` 

 

1. _______________________________________________________

2. _______________________________________________________

3. _______________________________________________________

4. _______________________________________________________

5. _______________________________________________________

Տնօրեն _____________
               (ստորագրությունը) 

___________________
(անունը, ազգանունը)

Կ. Տ. 
___ __________ 200 թ.  

Հայտը հաշվառման մատյանում գրանցված է _________________ համարով:

Հաշվառող մարմնի պատասխանատու _____________
               (ստորագրությունը) 

___________________
(անունը, ազգանունը)

____ ____________ 200 թ.

Ձև N 2

_________________________
(հաշվառող մարմնի ստորաբաժանման անվանումը)_________________________
Տնօրեն (պետ)________________
Քաղաքացի __________________
Հասցեն ____________________ 
____հեռ.` _________________

Անձնագիր __________________
(սերիան, համարը, ում կողմից է տրված)

ԴԻՄՈՒՄ

ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ (ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ջրային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման կարգի համաձայն

հաշվառման վերցնել (վերագրանցել, հաշվառումից հանել) իմ կողմից ձեռք բերված

(ինքնաշեն պատրաստված),_________ թ. արտադրության______________

մակնիշի (տիպի) ջրային տրանսպորտային միջոցը (միջոցները՝ ըստ կից ցուցակի):

Աշխատանքի վայրը ___________________________________________

Ջրային տրանսպորտային միջոցի (ՋՏՄ) գտնվելու վայրը ____________________

________________________________________________________

Նավամատույց N ____________, գործարանային համարը _______________

տեխնիկական անձնագիր __________, պետհամարանիշը ________________ 

 

Կից` ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. _______________________________________________________

2. _______________________________________________________

3. _______________________________________________________

4. _______________________________________________________

5. _______________________________________________________

 

Դիմող _____________
               (ստորագրությունը) 

___________________
(անունը, ազգանունը)

                                   

____ ____________ 200 թ.                

 

Դիմումը հաշվառման մատյանում գրանցված է _________________ համարով:

Հաշվառող մարմնի պատասխանատու _____________
               (ստորագրությունը) 

___________________
(անունը, ազգանունը)

____ ____________ 200 թ.

Ձև N 3

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ջրային տրանսպորտային միջոցի

սեփականատիրոջ անվանումը և

հասցեն_________________________

______________________________

______________________________

______________________________

2. Տիպը ________________________

3. Համարը ______________________

4. Իրանի տիպը ___________________

5. Թողարկման տարեթիվը ____________

 

ՋՏՄ  0 0 0 0 0

 

 

 

 

 

 

 

6. Գլխավոր շարժիչի տիպը ____________ 

7. Ընդհանուր հզորությամբ գլխավոր

շարժիչների թիվը____________________

8. Բնութագիրը _____________________

ա) գլխավոր չափերը`

երկարությունը` ____մ, լայնությունը` ______մ

կողի բարձրությունը`_________մ, շարժիչի տակ հարթ նավախելի բարձրությունը` _________մ

բ) բեռնատարողությունը (ուղևորատարողությունը) _______________________________

գ) արագությունը` լրիվ ջրածավալի դեպքում` ___________________________կմ/ժամ

դ) լրիվ ջրածավալը _________________տն

ե) սահմանային բեռնունակությունը _______

զ) իրանի նյութը ___________________

9. Օժանդակ շարժիչները ______________

10. Սառնարանային և տեխնիկական սարքավորումները __________________

______________________________

11. Նշանակությունը _________________

12. Կայանման հասցեն ________________

 

13. Նավարկության շրջանը _______________

_________________________________

 

14. Անձնագիրը տրված է _________________

_________________________________

(տեխնիկական անձնագիրը տվող կազմակերպության անվանումը)

_________________________________

_________________________________

(պետության, մարզի, քաղաքի անվանումները)

          

  Կ.Տ.

 ___ __________ 200  թ.

 

 

Գրանցող մարմնի ղեկավար

 

__________
(ստորագրությունը) 

 

 ____________
(անունը, ազգանունը)

 

 

 

 

II. ՇԱՐԺԻՉԻ ԵՎ ԱՅԼ ԱԳՐԵԳԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Նոր շարժիչի կամ այլ ագրեգատ-ների, նոր համա-րանիշի տեղա-դրման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

Պետության, մարզի և քաղաքի անվանում-ները

Համարը և նոր համարանիշը, նոր շարժիչի հզորությունը, փոփոխված ագրեգատների հիմնական բնութագիրը

Գրանցող մարմնի ղեկավարի ստորա-գրությունը

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

III. ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Նոր սեփականատիրոջ անվանումը և

հասցեն__________________________

_______________________________

2. Կայանման հասցեն_________________

_______________________________ 

3. Փոփոխությունը գրանցված է ________
                                                        (տեսչության անվանումը)

Կ.Տ.

__ _________200 թ.

Գրանցող մարմնի ղեկավար

 

__________
(ստորագրությունը) 

 

 ____________
(անունը, ազգանունը)

______________________________

 

1. Նոր սեփականատիրոջ անվանումը և

հասցեն__________________________

_______________________________

2. Կայանման հասցեն_________________

_______________________________ 

3. Փոփոխությունը գրանցված է ________
                                                       (տեսչության անվանումը)

 

Կ.Տ.

__ _________200 թ.

 

Գրանցող մարմնի ղեկավար

 

__________
(ստորագրությունը) 

 

 ____________
(անունը, ազգանունը)

 

 

 

IV. ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼԸ ԵՎ ՀԱՆԵԼԸ

Հաշվառումից հանված է ________________
(հանման պատճառը)________________________________
________________________________

___ _________ 200 թ.

_________________________________
(տեսչության անվանումը)_________________________________
(պետության, մարզի, քաղաքի անվանումները)

Կ.Տ.

Գրանցող մարմնի ղեկավար

 

__________
(ստորագրությունը) 

 

 ____________
(անունը, ազգանունը)

Ընդունված է հաշվառման ________________ ________________________________
________________________________

___ _________ 200 թ. 


_________________________________
(տեսչության անվանումը)_________________________________
(պետության, մարզի, քաղաքի անվանումները)

Կ.Տ.

Գրանցող մարմնի ղեկավար

 

__________
(ստորագրությունը) 

 

 ____________
(անունը, ազգանունը)

 

V. ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄԸ

(գրառումը կատարվում է տեխնիկական զննում կատարող տեսուչի կողմից)

Զննման
ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

Զննման օրը, ջրային տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին համառոտ եզրակացությունը

Տեխնիկական զննում կատարող տեսուչի ստորագրությունը

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

VI. ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՈՐՈԳՈՒՄԸ

(լրացվում է հիմնական նորոգում կատարող կազմակերպության կողմից)
Գրանցվում են նորոգման մասին տեղեկություններ, որոնց դեպքում կատարվում է հիմնական ագրեգատների հիմնական նորոգում կամ փոփոխում։

Նորոգման տևողությունը

Որ ագրեգատներն են նորոգվել կամ փոխվել, նշել ագրեգատ-ների նոր համարները

Նորոգող տնտեսության ղեկավարի ստորագրությունը

նորոգման կանգնեց-նելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

նորոգումից դուրս գալու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

       
       
       
       
       
       
       
       
       
       
       

(հավելվածը լրաց. 11.01.18 N 2-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 16-ի N 1847-Ն որոշման

 

Ձև

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN
ը/կ

Հայտի
(դիմումի)
մուտքի
համարը

Մուտքի ամիսը,
ամսաթիվը,
տարեթիվը

Սեփականատիրոջ

Ջրային տրանսպորտային միջոցի

անվանումը
(անունը,
ազգանունը)

հասցեն

անվանումը

մակնիշը
տիպը

թողարկման տարեթիվը

գործարանային համարը

1

2

3

4

5

6

7

8

9

1.

               

2.

               

3.

               

4.

               

5.

               

 

Տեխնիկական զննման անց-կացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

Ծածկագրի համարը

Տեխնիկական անձնագրի

Ստացողի ստորագրու-թյունը

Հաշվառումից հանելու

Ծանոթագրություն

սերիան
(համարը)

տրման ամիսը,
ամսաթիվը, տարեթիվը

ամիսը,
ամսաթիվը, տարեթիվը

պատճառը

10

11

12

13

14

15

16

17

               
               
               
               
               

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան