ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը (այսուհետ` ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվանից ծրագրում ընդգրկված թեմաներով իրականացվում է հաշվեքննություն:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Ա. Բաբլոյան |
8 դեկտեմբերի 2017 թվական ԱԺՈ-004-Ն |
Հավելված Հաստատվել է ՀՀ ՎՊ խորհրդի 2017 թ. հոկտեմբերի 27-ի թիվ 24/1 որոշմամբ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հ/Հ |
Վերահսկողության թեմա |
1. |
Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում |
1.1 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
1.2 |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
1.3 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
1.4 |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
1.5 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
1.6 |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
2. |
ԵԱՏՄ մարմիններում բյուջետային միջոցների ձևավորում, կառավարում ու տնօրինում, գույքի և այլ ակտիվների օգտագործում (համատեղ) |
3. |
ԵԱՏՄ անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարների հաշվեգրում և բաշխում, դրանք, որպես եկամուտ, բյուջեներ փոխանցում (համատեղ) |