Գլխավոր տեղեկություն
Номер
N 1467-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
13.12.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.12.2017
Дата вступления в силу
14.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2017 թվականի N 1467-Ա

 

«ԳՈՐԻՍԸ` 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝

1) 30-օրյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ կատարված աշխատանքների մասին։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. դեկտեմբերի 13
Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

դեկտեմբերի 13-ի N 1467
որոշման

Կ Ա Զ Մ

 

«ԳՈՐԻՍԸ` 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)

    
 Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար
   
 Վ. Հակոբյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
   
 Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
   
 Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
   
 Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
   
 Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
   
 Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
   
 Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
   
 Վ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
   
 Մ. Ապրեսյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
   
 Ա. Առուշանյան - Գորիսի համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
   
 Մ. Հովսեփյան - Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)
   
 Լ. Քարամյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան