Գլխավոր տեղեկություն
Номер
N 1588-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.15/77(1352) Հոդ.1261
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.12.2017
Дата вступления в силу
25.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2017 թվականի N 1588-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բնապահպանական պետական տեսուչի համազգեստի ու բնապահպանական պետական տեսչության տարբերանշանի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 2085-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման`

ա. 1-ին կետի «ա» ենթակետում և 2-րդ կետում «բնապահպանական» բառը փոխարինել «բնապահպանության և ընդերքի» բառերով,

բ. 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերում «բնապահպանական պետական տեսչության» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» բառերով.

3) N 1 հավելվածի`

ա. վերնագրում «բնապահպանական» բառը փոխարինել «բնապահպանության և ընդերքի» բառերով,

բ. նախաբանում, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «բնապահպանական պետական տեսչության» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» բառերով,

գ. 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի գլխարկանշանը սույն որոշման N 2 հավելվածում նկարագրված խորհրդանիշն է` 2,25 անգամ փոքրացված չափսերով:

8. Բնապահպանության և ընդերքի պետական տեսուչները համազգեստը կրում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանով: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարբերանշանը բնապահպանության և ընդերքի պետական տեսուչի համազգեստի պարտադիր բաղկացուցիչ մասն է:».

4) N 2 հավելվածի`

ա. վերնագրում, առաջին և երրորդ պարբերություններում «բնապահպանական պետական տեսչության» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» բառերով,

բ. երկրորդ պարբերությունում «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» բառերով.

5) N 3 հավելվածի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2005 թվականի

օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշման

 

Ձև

 

1-4 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կին և տղամարդ տեսուչների համազգեստները

 

Ներմուծեք նկարագրությունը_13811

 

 Նկար N 1  Նկար N 2  Նկար N 3  Նկար N 4
  

Ներմուծեք նկարագրությունը_13812

Նկար N 5

Նկար N 6

Նկար N 7

Նկար N 8 ».

 

6) N 4 հավելվածի ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2005 թվականի

օգոստոսի 18-ի N 2085-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_13813

 Նկար N 9

 

Ներմուծեք նկարագրությունը_13814

 Նկար N 10 »։

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի) տնօրինման կարգը հաստատելու մասին» N 2168-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «բնապահպանական պետական տեսչության» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» բառերով.

2) 7-րդ կետում «բնապահպանական պետական տեսչությունում» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Բնապահպանական պետական տեսուչին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» N 2242-Ն որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «բնապահպանական» բառը փոխարինել «բնապահպանության և ընդերքի» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Բնապահպանական պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն ձեռք բերելու կարգը սահմանելու մասին» N 2296-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «բնապահպանական պետական» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի պետական» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 2410-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում «բնապահպանական պետական տեսուչ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի պետական տեսուչ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) 6-րդ կետում «բնապահպանական պետական տեսչության» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետից գետավազի արդյունահանման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 9-րդ կետում «իրականացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը` իրենց» բառերը փոխարինել «իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` իրեն» բառերով.

2) 10-րդ կետում`

ա. «բնապահպանական վերահսկողության» բառերը փոխարինել «բնապահպանական և ընդերքօգտագործման ոլորտում վերահսկողության» բառերով,

բ. «բնապահպանական պետական տեսուչը» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի պետական տեսուչը» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել 10.1-ին կետը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1578-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ» բառերով.

2) «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով.

3) «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար» բառերով.

4) «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշման հավելվածի 161-րդ կետում «բնապահպանական պետական տեսչության» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1698-Ն որոշման N 1 հավելվածի «II. Բնապահպանություն» բաժնի «I. Անալիտիկ լաբորատոր հետազոտություններ իրականացնող աշխատողներ» կետում «Բնապահպանական պետական տեսչության» բառերը փոխարինել «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին» N 428-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 7-րդ կետում «աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանը (այսուհետ` տեսչություն)» բառերը փոխարինել «բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.

2) 8-րդ կետում «Տեսչությունը» բառը փոխարինել «Տեսչական մարմինը» բառերով:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 13

Երևան