Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 33
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
16.05.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
16.05.2016
Дата вступления в силу
27.11.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2016 թվականի

թիվ 33

քաղ. Մոսկվա

 

«ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 015/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 874 որոշմամբ ընդունված «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 015/2011) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում «Կանճրակ» դիրքում «Հատիկը մանր է, գնդանման» բառերը փոխարինել «Սերմերը մանր են, գնդանման» բառերով.

բ) տեխնիկական կանոնակարգի 6-րդ հավելվածի «ԱԹՄ-ն/ԺԱԹՄ-ն արտադրանքում (մգ/կգ)» սյունակում «կանճրակ (հատիկ)» բառերը փոխարինել «կանճրակ (սերմեր)՚» բառերով, «կանճրակ (հատիկը, յուղը)» բառերը փոխարինել «կանճրակ (սերմերը, յուղը)» բառերով։

2. Սահմանել, որ կանճրակի հատիկի՝ «Հացահատիկի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 015/2011) սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատելու մասին փաստաթղթերը, որոնք ընդունվել են մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: