Գլխավոր տեղեկություն
Номер
N 1122-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.02.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.09.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.09.2017
Дата вступления в силу
16.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1122-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 22.02.18 N 168-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 15

Երևան

Հավելված 

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 7-ի N 1122-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

1.

9019

Օզոնային, թթվածնային և աերոզոլային թերապիայի ապարատուրա, արհեստական շնչառության կամ այլ թերապևտիկ շնչառական սարքավորումներ, Թոքերի արհեստական օդափոխության սարք

կգ

450

Ավստրիա/-

134700580

2.

8419

Ստերիլիզատոր ցածր ջերմաստիճանային/Steriliser Plasma

հատ

1

ԱՄՆ/-

52468766

3.

9019

Ներքնակ հակապարկելահարուքային

կգ

55

Գերմանիա/-

2686320

4.

9405

Բժշկական նպատակների համար 4), Վիրաբուժական լուսատուներ

կգ

730

Գերմանիա/-

35785456

5.

9405

Բժշկական նպատակների համար 4), Վիրաբուժական լուսատու տեսախցիկով

կգ

159

Գերմանիա/-

34194328

6.

9402

Վիրաբուժական սեղան, էլեկտրական

կգ

697

Գերմանիա/-

101257044

7.

9402

Վիրաբուժական սեղան, էլեկտրական անգիովասկուլյար

կգ

410

Գերմանիա/-

58111186

8.

9405

Բժշկական նպատակների համար 4), Վիրաբույժի լուսատու գլխին ամրացվող

կգ

60

Գերմանիա/-

7569912

 Ընդամենը

426 773 592

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան