Գլխավոր տեղեկություն
Номер
N 803-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.10.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.10.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.10.2008
Дата вступления в силу
15.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2008 թվականի N 803-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 599 որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Վ. Տերտերյան  

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 
Ռ. Ալավերդյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 
Ս. Պապյան

- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

 
Ս. Գալստյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 
Գ. Գյուրջյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 
Լ. Շահվերդյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

 
Ֆ. Բաշոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 
Ֆ. Եգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հողաշինարարության և հողային պետական տեսչության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 14

Երևան