Basic information
Number
N 851-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (04.08.2018-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.08.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.08.2018
Effective date
04.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 851-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 940-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 940-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքն անհատույց հանձնվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ենթակայության պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքն անհատույց հանձնվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

1) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գույքը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հանձնելուց հետո եռամսյա ժամկետում առանձնացնել և խոտանել ոչ պիտանի գույքը.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում՝ մնացած գույքն անհատույց՝ նվիրատվության պայմանագրի հիման վրա հանձնել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. օգոստոսի 3

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation