Գլխավոր տեղեկություն
Номер
N 925-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.02.2018-04.04.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.08.26/53(1142) Հոդ.780
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.08.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.08.2015
Дата вступления в силу
01.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2015 թվականի N 925-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄԵՐՈՒՄ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ, ՇԱԽՄԱՏԻ ԵՎ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների պատվովճարի վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության չափերը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի չափը՝ 55 հազ. դրամ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 18
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման

 

 Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄԵՐՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ, ՇԱԽՄԱՏԻ ԵՎ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության (այսուհետ՝ վարձատրություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի (այսուհետ՝ պատվովճար) վճարման իրավահարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշմամբ հաստատված կարգով և չափերով վարձատրություն են ստանում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի այն գլխավոր և ավագ մարզիչները՝

1) ովքեր Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքներից դուրս ուսումնամարզական գործընթացն իրականացնում են կենտրոնացված մարզումների միջոցով.

2) որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում և մեր երկիրը ներկայացնում օլիմպիական խաղերում։

3. Վարձատրությունը տրվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա համար հաստատված մարզիչների անվանացանկով: Մարզիչների անվանացանկը յուրաքանչյուր տարի հաստատվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով` հիմք ընդունելով նախորդ տարվա արդյունքները։ Մարզիչների վարձատրությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման N 2 հավելվածում նշված չափերով:

4. Պատվովճար հատկացվում է ցմահ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն մարզիկներին, ովքեր օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, սամբոյի և շախմատի Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում աշխարհի առաջնություններում դարձել են չեմպիոն:

5. Պատվովճարը հատկացնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ նախարարի հրամանով:

6. Պատվովճար ստացող թեկնածուներին հաշվառում, փաստաթղթերը հավաքում և պատվովճար ստանալու համար թեկնածուների հետագա առաջադրումն իրականացնում է նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ֆեդերացիաների, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության մասին և աշխարհի չեմպիոնությունը հաստատող փաստաթուղթ):

7. Պատվովճար ստացող մարզիկների անվանացանկը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում է նախարարի հրամանով:

8. Մարզիչների վարձատրությունը հատկացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

9. Մարզիչների վարձատրությունը և աշխարհի չեմպիոնների պատվովճարը յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից հատկացվում են «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցով:

(9-րդ կետը փոփ. 08.02.18 N 112-Ն)

10. Նախարարի հրամանով կարող է կասեցվել կամ դադարեցվել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության վճարումը՝ մարզական ֆեդերացիաների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:

(հավելվածը փոփ. 08.02.18 N 112-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

Հաստիքի անվանումը

Ընդամենը՝ ամսական վճար
(դրամ)

Գլխավոր մարզիչ-մանկավարժ

120000

Երիտասարդների ավագ մարզիչ-մանկավարժ

113300

Պատանիների ավագ մարզիչ-մանկավարժ

100000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան