Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-327-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (07.01.2012-09.04.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.28/71(874) Հոդ.1736
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
21.12.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.12.2011
Дата вступления в силу
07.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՆՀ-155-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հուլիսի 6-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-155-Ն հրամանագրում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1. Հրամանագրի վերնագիրը, 1-ին կետը, 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 4-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև հրամանագրով հաստատված 1-ին և 2-րդ հավելվածների վերնագրերը «Հանրապետության» բառից առաջ լրացնել «Հայաստանի» բառով.

2. Հրամանագրի 1-ին հավելվածով հաստատված կազմի 1-ին տողի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համանախագահ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (համանախագահ)» բառերով.

3. Հրամանագրի 2-րդ հավելվածով հաստատված կազմի 10-րդ տողի «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավոր խորհրդական» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՆՀ-327-Ն