Գլխավոր տեղեկություն
Номер
N 1373-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2017-28.04.2018)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.11.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.11.2017
Дата вступления в силу
28.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2017 թվականի N 1373-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Ստեղծել Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 27

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2017 թ.

նոյեմբերի 27 -ի N 1373-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման աշխատանքները համակարգող ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Տ. Խաչատրյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ն. Երիցյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Կ. Փոլադյան

- ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Մ. Ղամբարյան

- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ

Թ. Ավետիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Խ. Հակոբյան

- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ռ. Մակարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հ. Ա. Հարությունյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Վ. Կարապետյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

Դ. Անանյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Կ. Արեյան

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Ն. Գրիգորյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Վ. Միրումյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Բադալյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Ա. Սարիբեկյան

- ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական (համաձայնությամբ)

Մ. Սողոմոնյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Խաչատուրյան - «Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ա. Ավակյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Հարությունյան

- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2017 թ.

նոյեմբերի 27-ի N 1373-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում (այսուհետ՝ զեկույց) Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները։

2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և աշխատակարգով:

 

II. Աշխատանքային խՄԲԻ նպատակները

 

3. Աշխատանքային խմբի նպատակներն են՝

1) ներկայացնել աշխատակարգին կից ներկայացված` Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի արդյունքերով ԵԱՏՄ անդամ երկրներում առաջատար դառնալու համար Հայաստանի Հանրապետության թիրախներն ապահովող այնպիսի միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում կապահովվի զեկույցում Հայաստանի Հանրապետության դիրքի կտրուկ առաջընթացը՝ հետևյալ ոլորտներում՝

ա. ընկերությունների գրանցում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ),

բ. սնանկության ճանաչում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ (համաձայնությամբ),

գ. պայմանագրերի կիրարկում (պատասխանատուներ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ (համաձայնությամբ),

դ. էլեկտրականության միացում (պատասխանատուներ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ),

ե. քաղաքաշինական թույլտվություններ (պատասխանատուներ՝ Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե),

զ. հարկերի վճարում (պատասխանատուներ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե),

է. արտաքին առևտուր (պատասխանատուներ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե),

ը. փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն (պատասխանատուներ՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ),

թ. սեփականության իրավունքի գրանցում (պատասխանատուներ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե),

ժ. վարկերի ստացում (պատասխանատուներ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ).

2) իրականացված միջոցառումների գործնական կիրառության նկատմամբ մոնիթորինգի իրականացում։

 

III. Աշխատանքային ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Աշխատանքային խմբի գործառույթներն են՝

1) զեկույցի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին ուղղված միջոցառումների մշակումը.

2) բարեփոխումներին ուղղված միջոցառումների իրականացման նկատմամբ մշտադիտարկման իրականացումը։

5. Աշխատանքային խմբի անդամները՝

1) մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը իրենց պատասխանատվության ոլորտի ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով մշակում են սույն աշխատակարգին կից ներկայացված թիրախներն ապահովող միջոցառումներ և դրանք ուղարկում են աշխատանքային խմբի ղեկավարին: Միջոցառումներից յուրաքանչյուրին կից ներկայացվում է նաև դրա ազդեցության քանակական գնահատականը՝ ըստ զեկույցի մեթոդաբանության (կրճատվող օրերի քանակ, գործողությունների թիվ, ծախսատարություն, ինչպես նաև, այն դեպքերում, երբ առկա է որակական ցուցանիշ, ապա դրա փոփոխության գնահատականը).

2) մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը աշխատանքային խմբի ղեկավարին են ուղարկում սույն կետի 1-ին ենթակետի միջոցառումներն ապահովող իրավական ակտերի նախագծերի ցանկը՝ առաջարկելով դրանց ընդունման, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում դրանք անհետաձգելի համարելու և արտահերթ քննարկելու վերաբերյալ ժամանակացույց:

6. «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամին առաջարկվում է աջակցել պատասխանատու կառույցներին՝ զեկույցի մեթոդաբանության պահանջները ճիշտ մեկնաբանելու և այդ տեսանկյունից արդյունավետ միջոցառումներ ձևակերպելու հարցում:

7. Աշխատանքային խմբի ղեկավարն ամփոփում է աշխատանքային խմբի անդամներից ստացված առաջարկությունները, կազմում է միջոցառումների ծրագիր և մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 5-ը այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին՝ Համաշխարհային բանկի հետ քննարկելու նպատակով։

8. Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը ապահովում է գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով նախատեսված միջոցառումների ծրագրի քննարկումը Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ։

9. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ը լրամշակում են միջոցառումների ծրագիրը՝ ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ քննարկման ընթացքում ստացված հանձնարարականների և այն ուղարկում են աշխատանքային խմբի ղեկավարին։

10. Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ը լրամշակված միջոցառումների ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը։

11. Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում այն վիճակագրական տեղեկությունները, որոնց միջոցով պետք է գնահատվեն Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում գնահատվող ցուցանիշների վրա ազդող գործոնների (ենթացուցանիշների) արժեքային մեծությունները։

12. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրն աշխատանքային խմբի ղեկավարին են ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդող ամսվա ընթացքում ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ։

13. Աշխատանքային խմբի ղեկավարն ամփոփում է սույն աշխատակարգի 12-րդ կետով սահմանված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում ամփոփ հաշվետվություն՝ իրականացված աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

 

IV. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԹԻՄԻ ԿՈՂՄԻՑ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ» ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱԶՄՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐՑՎՈՂՆԵՐԻ (ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ) ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

14. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ը «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ են ներկայացնում վերջին հրապարակված զեկույցում հաշվի չառնված, սակայն ուժի մեջ մտած այն իրավական ակտերի վերաբերյալ տեղեկությունները, որոնք զեկույցի մեթոդաբանության համաձայն ունեն ազդեցություն Հայաստանի Հանրապետության դիրքի վրա։

15. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ` վերջիններիս համաձայնությամբ կազմակերպում են հանդիպումներ ռեսպոնդենտների հետ և ներկայացնում են`

1) հաջորդող տարվա ընթացքում ուժի մեջ մտնող իրավական ակտերը (համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների կողմից).

2) աշխատակարգի 10-րդ կետով նախատեսված միջոցառումների ծրագրի նպատակները և իրականացման ժամանակացույցը:

 

V. Համաշխարհային բանկ իրականացված բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությՈՒն ներկայացՆԵԼը

 

16. Աշխատանքային խմբի անդամները մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ը աշխատանքային խմբի ղեկավարին են տրամադրում տեղեկատվություններ այն կարգավորումների վերաբերյալ, որոնք զեկույցի մեթոդաբանության համաձայն ունեն ազդեցություն հերթական գնահատման արդյունքում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա։

17. Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը ամփոփում է ստացված տեղեկությունները և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին՝ դրանք Համաշխարհային բանկ ուղարկելուց առաջ համաձայնեցման նպատակով։

 

Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի արդյունքՆերով ԵԱՏՄ անդամ երկրներում առաջատար դառնալու համար Հայաստանի հանրապետության թիրախները

 

Ցուցանիշը

Հայաստան

ՌԴ

Բելառուս

Ղազախստան

Երկրի ընդհանուր դիրքը

47

35

38

36

Լավագույն արդյունքից հեռավորությունը

72.51

75.5

75.06

75.44

Ընկերության հիմնում

15

28

30

41

Լավագույն արդյունքից հեռավորությունը

94.47

93.03

92.91

91.95

Շինարարական թույլտվությունների ստացում

89

115

22

52

Լավագույն արդյունքից հեռավորությունը

67.99

65.25

78.34

73.3

Էլեկտրականության միացում

66

10

25

70

Լավագույն արդյունքից հեռավորությունը

78.53

92.81

86.04

76.77

Սեփականության գրանցում

13

12

5

17

Լավագույն արդյունքից հեռավորությունը

87.78

88.72

92.19

84.61

Վարկերի ստացում

40

29

90

77

Լավագույն արդյունքից հեռավորությունը

70

75

50

55

Փոքր բաժնետերերի պաշտպանություն

62

51

40

1

Լավագույն արդյունքից հեռավորությունը

58.33

61.67

65

85

Հարկերի վճարում

87

52

96

50

Լավագույն արդյունքից հեռավորությունը

72.49

79.29

70.81

79.47

Արտաքին առևտուր

52

100

30

123

Լավագույն արդյունքից հեռավորությունը

86.45

69.2

93.71

63.19

Պայմանագրերի կիրարկում

47

18

24

6

Լավագույն արդյունքից հեռավորությունը

66

72.18

70.36

77.55

Սնանկության ճանաչում

97

54

68

39

Լավագույն արդյունքից հեռավորությունը

43.01

57.83

51.26

67.52

 

1. « Ընկերության հիմնում » ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույնը Հայաստանի Հանրապետությունն է։

2. «Շինարարական թույլտվությունների ստացում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Բելառուսը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 80,34։

3. «Էլեկտրականության միացում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 94,81։

4. «Սեփականության գրանցում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Բելառուսը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 94,19։

5. «Վարկերի ստացում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 77,0։

6. «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ղազախստանը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 87,0։

7. «Հարկերի վճարում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ղազախստանը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 81,47։

8. «Արտաքին առևտուր» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Բելառուսը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 95,71։

9. «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ղազախստանը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 79,55։

10. «Սնանկության ճանաչում» ցուցիչով

Տվյալ ցուցիչի մասով լավագույն տեղը ԵԱՏՄ երկրների շարքում զբաղեցնում է Ղազախստանը, հետևաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության իրականացրած բարեփոխումների արդյունքում տվյալ ցուցիչի «Լավագույն արդյունքից հեռավորությունը» կազմի առնվազն 69,52։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.10.2018, N 1282-Ա 02.10.2018, N 1373-Ա
27.04.2018, N 446-Ա 28.04.2018, N 1373-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան