Գլխավոր տեղեկություն
Номер
N 1421-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.08/57(512) Հոդ.1150
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.10.2006
Дата вступления в силу
18.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 18 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1421-Ն

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.08.13 N 914-Ն, 30.11.17 N 1514-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 01.08.13 N 914-Ն)

1. Հաստատել լիցենզավորող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.08.13 N 914-Ն, 30.11.17 N 1514-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 30.11.17 N 1514-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 12
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի
N 1421-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ առողջապահական ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 01.08.13 N 914-Ն, 30.11.17 N 1514-Ն)

1. Սույն կարգով սահմանվում է պարզ և բարդ ընթացակարգերով տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին (այսուհետ` տեսչություն) տեղեկացման կարգը:

(1-ին կետը փոփ. 01.08.13 N 914-Ն, 30.11.17 N 1514-Ն)

2. Լիցենզավորող մարմինը լիցենզիաներ տրամադրելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը գրավոր հաղորդագրություն է (N 1 ձև) ներկայացնում տեսչություն` նշելով`

ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,

գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը,

դ) լիցենզիայի համարը և այն տալու ամuաթիվը:

(2-րդ կետը փոփ. 01.08.13 N 914-Ն)

3. Լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` լիցենզավորող մարմինը տեսչությանը գրավոր տեղեկացնում է փոփոխությունների մասին` օրենքով սահմանված կարգով որոշման ընդունումից հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:

(3-րդ կետը փոփ. 01.08.13 N 914-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

____________________________________________________
(լիցենզավորող մարմնի անվանումը)

 

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _______

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)  _____________________________

_______________________________________________________________

2. Գտնվելու վայրը (բնակության վայրը) ____________________________________________

_______________________________________________________________

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը ______________________________

_______________________________________________________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը _____________________

_______________________________________________________________

5. Լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը __________________________________

________________________________________________________________

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ
ԱՆՎԱՆՈՒՄԸ

__________________________

(ստորագրությունը)

__________________________

(անունը, ազգանունը)



_____ ____________ 200 թ.


Կ.Տ

 

(ձևը լրաց. 01.08.13 N 914-Ն)

Ձև N 2

____________________________________________________
(լիցենզավորող մարմնի անվանումը)

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _______

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)

Ձև N 3

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _______

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)

Ձև N 4

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _______

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
(ձևն ուժը կորցրել է 01.08.13 N 914-Ն)

(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, փոփ., լրաց. 01.08.13 N 914-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն)