Գլխավոր տեղեկություն
Номер
N 1514-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.13/74(1349) Հոդ.1247
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.12.2017
Дата вступления в силу
23.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2017 թվականի N 1514-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններ վերապահելու մասին» N 917 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.3-րդ կետով.

«1.3. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների, դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների, բժշկական օգնության և սպասարկման, դեղատնային գործունեության, դեղերի արտադրության, մարդու օրգանների և հյուսվածքների, արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության գովազդի մասով վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման N 2 հավելվածի ջրօգտագոծման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի 14-րդ կետում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային» բառերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմնի» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածում`

ա. 3-րդ կետում, 5-րդ կետի 7-րդ ենթակետում, 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 10-րդ կետի 5-րդ ենթակետում, 11-րդ, 13-րդ 16-րդ և 18-րդ կետերում «բուժկանխարգելիչ» բառը փոխարինել «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող» բառերով,

բ. 9-րդ կետի 1-ին ենթակետից և 18-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «եթե կազմակերպությունը կնիք ունի» բառերը,

գ. 9-րդ կետի 2-րդ ենթակետի երրորդ նախադասությունում, 19-րդ և 20-րդ կետերում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմնի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) N 5 հավելվածի ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 9-րդ կետում և N 4 հավելվածի 1-ին կետում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը (այսուհետ` տեսչություն)» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմին (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) N 1 հավելվածի 10-րդ և 17-րդ կետերում «Տեսչություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) հաշվառման ու ծառայողական քննության կարգը, դժբախտ դեպքերի հաշվառման ու ծառայողական քննության կարգը, մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 25-ի N 121 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 458-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածում`

ա. 1-ին կետում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` տեսչություն) մարմինների» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

բ. 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերում «տեսչության տարածքային կենտրոն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ 20-րդ կետում «տեսչությունը» բառը` «Տեսչական մարմինը» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

գ. 9-րդ կետում «համապատասխան տեսչության» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի» բառերով,

դ. 11-րդ կետում «տեսչության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի» բառերով,

ե. NN 2, 3 և 4 ձևերում «ՊՀՀ տեսչությանը» բառերը փոխարինել «Առողջապահական տեսչական մարմնին» բառերով.

2) N 2 հավելվածում`

ա. 8-րդ կետում «աշխատանքի գլխավոր պետական տեսուչին» բառերը փոխարինել «Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովին» բառերով,

բ. 14-րդ կետում «աշխատանքի պետական տեսուչին» բառերը փոխարինել «Տեսչական մարմնին» բառերով,

գ. 29-րդ կետի «ժ» ենթակետում «աշխատանքի պետական տեսուչի» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի» բառերով,

դ. 30-րդ կետում «աշխատանքի պետական տեսչություն» բառերը փոխարինել «Տեսչական մարմին» բառերով,

ե. 32-րդ կետում «աշխատանքի պետական տեսչությանը» բառերը փոխարինել «Տեսչական մարմնին» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 488-Ն որոշման հավելվածի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն» և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Լիցենզավորող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը տեղեկացման կարգը հաստատելու մասին» N 1421-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում, 1-ին կետում և N 1 հավելվածի վերնագրում և 1-ին կետում «աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը» բառերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմին» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման N 8 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության» բառերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմնի» բառերով։

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման N 1 հավելվածի N 1 ցանկի XI, N 2 ցանկի V և VII բաժինների վերնագրերում, VII բաժնի 7-րդ տողում, N 3 ցանկի VI բաժնի վերնագրում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն» և N 1 հավելվածի N 2 ցանկի VI բաժինների վերնագրերում «Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վերահուղարկավորման կարգերը հաստատելու մասին» N 1301-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 4-րդ և 5-րդ կետերը «առողջապահության նախարարության» բառերից հետո լրացնել «առողջապահական տեսչական մարմնի» բառերով.

2) N 2 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության» բառերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմնի» բառերով։

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 161-րդ կետում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության» բառերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմնի» բառերով.

2) 427-րդ կետում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինները» բառերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմինը» բառերով.

3) 432-րդ կետում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության մարմինների» բառերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմնի» բառերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 51-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 300-րդ, 309-րդ և 359-րդ կետերում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների» բառերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմնի» բառերով.

2) 362-րդ կետում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության մարմինները» բառերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմինը» բառերով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի «Կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը հաստատելու մասին» N 219-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սանիտարական կարանտինային կետի» բառերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի» բառերով:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» N 702-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը`

1) 1-ին կետը «առողջապահության նախարարության» բառերից հետո լրացնել «առողջապահական տեսչական մարմնի» բառերով.

2) 15-րդ կետում «նախարարությունն» բառը փոխարինել «նախարարության առողջապահական տեսչական մարմինն» բառերով։

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանում սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» N 735-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում, N 2 հավելվածի 6-րդ կետի 6-րդ ենթակետում և 9-րդ կետի 15-րդ ենթակետում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության» բառերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմնի» բառերով։

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի «Միջազգային առողջապահական կանոնների գործադրման հարցերով սահմանի անցման կետեր նշանակելու մասին» N 1418-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետական սահմանի «Զվարթնոց» և «Բագրատաշեն» անցման կետերի սանիտարական կարանտինային» բառերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ» բառերով։

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Սահմանի նշանակված անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 777-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սանիտարական կարանտինային կետերի» բառերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի» բառերով:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ու տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության և օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը սահմանելու մասին» N 783-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 9-րդ կետում «սանիտարական-կարանտինային կետի» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի (այսուհետ՝ բժշկասանիտարական հսկիչ կետ)» բառերով.

2) 12-րդ, 13-րդ, 20-րդ և 27-րդ կետերում «սանիտարական-կարանտինային» բառերը փոխարինել «բժշկասանիտարական հսկիչ» բառերով:

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին համապատասխան մարմիններին լիազոր մարմնի կողմից տեղեկացնելու կարգը հաստատելու մասին» N 649-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «առողջապահության նախարարությանը» բառերը փոխարինել «առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին» բառերով:

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 726-Ն որոշման հավելվածի 2.2.3-րդ կետի 12-րդ ենթակետում, 2.2.7-րդ կետում, Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի 2.2.3-րդ կետի 2-րդ սյունակի 12-րդ ենթակետում, 2.2.7-րդ կետի 2-րդ սյունակում, 2.3.3-րդ կետի 3-րդ սյունակում «առողջապահական պետական տեսչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «առողջապահական տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման հավելվածի 8-րդ կետում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության» բառերը փոխարինել «առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի» բառերով:

22. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 5

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 30-ի N 1514-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մարտի 27-ի N 347-Ն որոշման

 

Ձև

 

ՀՀ առողջապահության նախարարության
առողջապահական տեսչական մարմնի
_____________________________
(տարածքային ստորաբաժանման անվանումը)

ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N

 

ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

___ __________ 20  թ.

___________
(վայրը)

 

Ես` ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի

_____________________________________________________________________________

 (տարածքային ստորաբաժանման անվանումը)

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

տարածքային ստորաբաժանման պետ ______________________________________________,

 (անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

ուսումնասիրելով ներկայացված նյութերը (թվարկել) ___________________________________

___________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

հաստատեցի, որ _______________________________________________________________

 (նշել ՀՀ կառավարության 2003 թ. մարտի 27-ի N 347-Ն որոշման համապատասխան դրույթը)

 ____________________________________________________________________________

_________________________________________________________________ ։

 

Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետի «է» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետով.

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

Քաղաքացի ________________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

որը հանդիսանում է _________________________________________________________

 (կազմակերպության, զբաղեցրած պաշտոնի անվանումները)

___________________________________________________________________________ ,

սկսած _________________________ չթույլատրել աշխատանքի` մինչև ______________

____________________________________________________________________________

 (նշել գործողությունները, որից հետո անձը կարող է թույլատրվել աշխատանքի)

____________________________________________________________ :

 

Սույն որոշման կատարման համար պատասխանատու է

_________________________________

(կազմակերպության անվանումը)

____________________________________________________________________________

  (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ. Տ.

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի

__________________________________________________________

(տարածքային ստորաբաժանման անվանումը)

 

 

տարածքային ստորաբաժանման պետ

_________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

__________________________________________________________

 

Որոշումն ստացա _________________________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________

________ ____________________________________________20  թ.

(որոշման ստացման ամսաթիվը)

 

Նշում որոշումը պատվիրված նամակով ուղարկելու մասին

________________________________________________________

_________________________________________________________

 

Որոշումը կազմված է __________ օրինակից:

 

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում` «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով կամ դատարան։»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան