ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2011 թվականի N 510-Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 778-Ն ՈՒ N 779-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 778-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 779-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 4 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 510-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա)) ու լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:
2. Սույն կարգի 1-ին կետում նշված անձինք քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննությանուղղ. (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա ստանալու նպատակով կարող են դիմել ինչպես սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից մի քանիսի կամ յուրաքանչյուրի համար: Լիցենզիան տրամադրելիս՝ լիցենզիայի ներդիրում կատարվում է նշում հայցվող ոլորտի վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 06.10.11 N 1411-Ն)
3. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման և լիցենզիային կից՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված համապատասխան ոլորտի (ոլորտների) ներդիրի (ներդիրների) տրամադրման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին» ու «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
4. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիան և լիցենզիային կից՝ համապատասխան ոլորտի ներդիրը (ներդիրները) տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն (այսուհետ` լիցենզավորող մարմին):
(4-րդ կետը փոփ. 27.07.17 N 918-Ն)
5. Անձը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ցանկացած ոլորտում կարող է զբաղվել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությամբ, եթե նա ստացել է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա և լիցենզիային կից՝ համապատասխան ոլորտի աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիր (ներդիրներ)։
6. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ հետևյալ ոլորտների՝
1) բնակելի, հասարակական և արտադրական.
2) տրանսպորտային.
3) հիդրոտեխնիկական.
4) էներգետիկ.
5) կապի:
7. Մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ և բակալավրի աստիճան ունեցող մասնագետի՝ հինգ տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետի՝ երեք տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժով:
(7-րդ կետը խմբ. 27.07.17 N 918-Ն)
8. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիա ստացած անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտներից որևէ մեկում կամ ոլորտներում, եթե լիցենզավորող մարմնի կողմից ստացել են համապատասխան ոլորտում (ոլորտներում) աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
9. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակմանը մասնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել իրենց կողմից մշակված նախագծերի փորձաքննություն կամ ներգրավվել դրանում:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի (բացառությամբ էներգետիկ ոլորտի) մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը), էներգետիկ ոլորտի դեպքում՝ տվյալներ առնվազն երկու տարբեր մասնագետի մասին,
գ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 4 ձևի,
դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անձնագրի պատճենը,
գ. տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրա մասնագիտական ունակությունները հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը),
դ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 4 ձևի,
ե. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:
(10-րդ կետը լրաց. 06.10.11 N 1411-Ն, փոփ., խմբ. 27.07.17 N 918-Ն)
11. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի
միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
13. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարվելու դեպքում՝ լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` լիցենզիայի հայտին կից ներկայացված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտում (ոլորտներում) աշխատանք (աշխատանքներ) իրականացնող պատասխանատու անձանց մասով: Լիցենզավորված անձն իրավունք ունի գործունեություն իրականացնելու միայն լիցենզիային կից տրամադրված ներդիրում (ներդիրներում) նշված ոլորտում (ոլորտներում):
16. Լիցենզիան վերաձևակերպվում է, և լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
17. Մասնագետների փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը՝ մինչև այդ փոփոխությունների կատարումը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:
18. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից նախկինում ստացած ներդիրով (ներդիրներով), տվյալ բնագավառում գործունեությունից բացի, սույն կարգի 6-րդ կետով սահմանված այլ ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան ոլորտի (ոլորտների) աշխատանքը (աշխատանքները) իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ` համաձայն N 6 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:
19. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 17-րդ կամ 18-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտում (ոլորտներում) աշխատանք իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:
20. Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերով ներկայացված հայտերը մերժվում են, եթե հայտերին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին:
21. Սույն կարգով սահմանված լիցենզիայի ներդիրի տրամադրման կամ լիցենզիայի ներդիրի փոփոխության մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
22. Լիցենզիային կից տրամադրվող ներդիրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
(վերնագիրը փոփ. 27.07.17 N 918-Ն)
___________________________________________________________(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը)
___________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ տրամադրել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիա՝ ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար՝
________________________________________________________________________________
(ոլորտը (ոլորտները), որի համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող
պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Հայտին կցվում են՝
1) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի մասին (N 3 ձև).
2) մասնագետի դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).
4) պետական տուրքի վճարման անդորրագիրը։
ԴԻՄՈՂ |
__________________ | __________________ | __________________ |
(պաշտոնը) | (ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
(ձևը լրաց. 06.10.11 N 1411-Ն, փոփ., խմբ. 27.07.17 N 918-Ն)
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
(վերնագիրը փոփ. 27.07.17 N 918-Ն)
__________________________________________________________(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ տրամադրել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա՝ ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար՝
______________________________________________________________________________
(ոլորտը (ոլորտները), որի համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող
պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
Հայտին կցվում են`
1) անձնագրի պատճենը.
2) տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի մասին (N 3 ձև).
3) մասնագետի դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
4) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).
5) պետական տուրքի վճարման անդորրագիրը։
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 20 թ.
(ձևը լրաց. 06.10.11 N 1411-Ն, փոփ., խմբ. 27.07.17 N 918-Ն)
Ձև N 3
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)
____________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ (ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՄԱՍԻՆ
NN Աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը Կրթությունը Մասնագի-տությունը Ոլորտը (ոլորտները) 1 2 3 4 5
ը/կ
_________________________________________________ |
__________________ | __________________ |
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ) |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Ձև N 4
___________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
_____________________________________________________________________________
(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
Ց Ա Ն Կ
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN |
Աշխատանքի (ծառայության) անվանումը |
Կատարման ժամկետը |
Վավերացումը (պայմանագրի, ակտի համարները) |
1 |
2 |
3 |
4 |
_________________________________________________ |
__________________ | __________________ |
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ) |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
_____ _______________ 20 թ.
Ձև N 5
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
(վերնագիրը փոփ. 27.07.17 N 918-Ն)
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննությանուղղ. (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության իրականացման լիցենզիային կից տրամադրված N ___ ներդիրը։
Հայտին կցվում են`
1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված և ներգրավվող մասնագետի (մասնագետների) մասին (N 3 ձև).
2) անձի կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև):
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 20 թ.
(ձևը լրաց. 06.10.11 N 1411-Ն, փոփ., խմբ. 27.07.17 N 918-Ն)
Ձև N 6
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
(վերնագիրը փոփ. 27.07.17 N 918-Ն)
__________________________________________________________(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի նոր ներդիր՝ ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար՝
____________________________________________________________________________
(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող
պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
Հայտին կցվում են`
1) տվյալներ անձի կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի (ոլորտների) մասին (N 3 ձև).
2) անձի կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.
3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).
4) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
__________________ |
__________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
(ձևը լրաց. 06.10.11 N 1411-Ն, փոփ., խմբ. 27.07.17 N 918-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 06.10.11 N 1411-Ն, փոփ., խմբ. 27.07.17 N 918-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 510-Ն որոշման
Ձև
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
(վերնագիրը փոփ. 27.07.17 N 918-Ն)
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
________________________
(լիցենզիայի համարը)
Տրված է ___________________________________________________________________
(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումը,
__________________________________________________________________________
գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ |
__________________ | __________________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Կ. Տ.
(հավելվածը փոփ. 27.07.17 N 918-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 510-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
(վերնագիրը փոփ. 27.07.17 N 918-Ն)
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի Ն Ե Ր Դ Ի Ր
________________________
(լիցենզիայի և ներդիրի համարները)
_____________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)
_____________________________________________________________________________
(գործունեության ոլորտը)
_____________________________________________________________________________
(տալու ամսաթիվը)
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` |
ԱՆԺԱՄԿԵՏ |
____________________ |
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ |
__________________ | __________________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Կ. Տ.
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
(հավելվածը փոփ. 27.07.17 N 918-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.12.2018, N 1533-Ն | 28.12.2018, N 510-Ն | |
27.07.2017, N 918-Ն | 11.02.2018, N 510-Ն | |
06.10.2011, N 1411-Ն | 20.10.2011, N 510-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|