Գլխավոր տեղեկություն
Номер
N 7-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.01.24/5(1363) Հոդ.59
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.01.2018
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.01.2018
Дата вступления в силу
25.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2018 թվականի N 7-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1174-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 682-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հարկադիր կատարողների լրացուցիչ աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելումները սահմանելու մասին» N 1174-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հարկադիր կատարողների բազային պաշտոնային դրույքաչափը սահմանելու մասին» N 682-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Վ. Գաբրիելյան

 
2018 թ. հունվարի 12
Երևան