Գլխավոր տեղեկություն
Номер
N 1497-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.06/73(1348).1 Հոդ.1212.4
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.11.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.11.2017
Дата вступления в силу
07.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2017 թվականի N 1497-Ն

 

 ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 426-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածով սահմանված կարգով լուծել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և «Մեծ Հիմք» ԱԿ-ի միջև 2017 թվականի հունիսի 8-ին կնքված N ԱՄ-ԲԸՀԱՇՁԲ-17/01-1, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և «Գրիտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի մայիսի 12-ին կնքված N ԱՄ-ԲԸՀԾՁԲ-17/01-1, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և «Բաղեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի հունիսի 20-ին կնքված N ԱՄ-ԲԸՀԾՁԲ-17/01-2 պայմանագրերը (այսուհետ՝ պայմանագրեր)՝ «Մեծ Հիմք» ԱԿ-ին, «Գրիտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և «Բաղեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նախօրոք վճարելով կատարված աշխատանքի գումարը՝ ըստ կատարողականի, համապատասխանաբար՝ 2,291.0 հազ. դրամ, 25.0 հազ. դրամ և 18.0 հազ. դրամ.

2) պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրում նախատեսել դրույթ, ըստ որի՝ համաձայնագրի կնքման պահից Հայաստանի Հանրապետությունը «Մեծ Հիմք» ԱԿ-ի, «Գրիտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Բաղեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ չունի պարտավորություններ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 426-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «757,843.4 հազ. դրամ» բառերը փոխարինել «722,607.7 հազ. դրամ» բառերով.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «173,079.4 հազ. դրամ» բառերը փոխարինել «137,843.7 հազ. դրամ» բառերով.

3) որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 30
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 23-ի N 1497-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 23-ի N 1497-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 23-ի N 1497-Ն որոշման