Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1391
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.01/72(1347).1 Հոդ.1208.3
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
23.11.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
23.11.2017
Дата вступления в силу
23.11.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 նոյեմբերի 2017 թ.

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2017 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի հունիսի 14-ին՝ Երևանում:

Համաձայնագրով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներն արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերի հիման վրա կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ կամ գտնվել մյուս կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ՝ վեց ամսվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով՝ հաշված մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) Տաջիկստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ժամանակավորապես գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ազատել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցման (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտավորությունից, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ նախատեսված չէ,

բ) Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներին Համաձայնագրով սահմանված կարգով թույլատրել արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերով առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում,

գ) Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման հետ միաժամանակ Տաջիկստանի Հանրապետության հետ փոխանակել արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերի նմուշները,

դ) դիվանագիտական ուղիներով Տաջիկստանի Հանրապետությանը տեղեկացնել մուտքի, գտնվելու և ելքի պայմանների փոփոխությունների մասին ոչ ուշ, քան այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ,

ե) Համաձայնագրի գործողությունն ամբողջովին կամ մասամբ կասեցնելու պարագայում, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության անվտանգության, հասարակական կարգի կամ Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության պաշտպանության ապահովման համար, անհապաղ ծանուցել Տաջիկստանի Հանրապետությանը ոչ ուշ, քան նման որոշում կայացնելուց 72 ժամ առաջ:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են նպաստելու երկու պետությունների քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի փոխադարձ այցելությունների ռեժիմի իրավական կարգավորմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

  

23 նոյեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1391

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան