Գլխավոր տեղեկություն
Номер
N 1355-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.11.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.11.2017
Дата вступления в силу
25.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2017 թվականի N 1355-Ա

 

ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին 2017 թվականի դեկտեմբերի 3-9-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի անդամ պետությունների խմբի (GRECՕ) 78-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

2. Արթուր Օսիկյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Օսիկյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 
2017 թ. նոյեմբերի 24
Երևան