ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2017 թվականի N 1354-Ա
ԱՐԿԱԴԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Կրթությունը և սպորտը երջանկության և հզորության դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողով-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանի՝ 2017 թվականի նոյեմբերի 9-11-ը Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արկադի Պետրոսյանի՝ Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Արկադի Պետրոսյանի՝ Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|