Գլխավոր տեղեկություն
Номер
N 1172-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.10.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
13.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.10.2017
Дата вступления в силу
14.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2017 թվականի N 1172-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝

1. Երևանում ռուսական ուղղափառ եկեղեցի կառուցելու գործընթացը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ելնելով քաղաքաշինական իրավիճակից՝ անհրաժեշտության դեպքում աշխատանքներում ներգրավել նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 13
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հոկտեմբերի 13-ի N 1172
որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ն. Սարգսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի 
  նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ա. Բադալյան

- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի
  նախագահի առաջին տեղակալ

   

Ռ. Հարությունյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Ա. Պապյան

- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի կապիտալ
  շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի
  ֆոնդերի կառավարման ծառայության պետ, քաղաքացիական հատուկ 
  ծառայության 1-ին դասի խորհրդական

   

Ռ. Մինասյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական
  կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության
  հողաշինարարության բաժնի պետ

   

Տ. Բարսեղյան

- Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
  (համաձայնությամբ)

   

Զ. Առաքելյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան