Գլխավոր տեղեկություն
Номер
N 1437-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.12.2017-19.08.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.29/71(1346) Հոդ.1189
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.2017
Дата вступления в силу
09.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2017 թվականի N 1437-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն):

2. Սահմանել, որ՝

1) կազմակերպության իրավահաջորդն ընկերությունն է, և վերջինիս են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) ընկերության ընդհանուր կապիտալը` 14841.645 հազ. դրամ է, որից կանոնադրական կապիտալը` 14000.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 1400 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով և ընկերության գլխավոր պահուստ և (կամ) երաշխիքային հիմնադրամ` 841.645 հազ. դրամ.

3) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

3. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը (այսուհետ` լիազոր մարմին):

4. Լիազորել լիազոր մարմնին հիմնադրի անունից`

1) հաստատել ընկերության կանոնադրությունը.

2) ձևավորել ընկերության խորհուրդը և դրանում կատարել փոփոխություններ ու նշանակել գործադիր մարմնի ղեկավարին և դրա անդամներին.

3) իրականացնել ընկերության հիմնադրի և հետագայում նաև ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել՝

ա. փոխանցման ակտը,

բ. ընկերության կանոնադրությունը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել՝

ա. ընկերության կանոնադրության պետական գրանցումը,

բ. կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը.

3) ապահովել սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 17

Երևան