Գլխավոր տեղեկություն
Номер
N 61-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.01.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.01.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.01.2018
Дата вступления в силу
31.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2018 թվականի N 61-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀO-251-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. հունվարի 30
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հունվարի 30-ի N 61
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի
վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«ՀՀ Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-349 և ՆՀ-350 հրամանագրերն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2018 թ. ապրիլի 1-ին տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված

2.

«Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավաության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2018 թ. ապրիլի 1-ին տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մաս

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2018 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«ՀՀ քաղաքացիու-թյան մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան