Գլխավոր տեղեկություն
Номер
N 1343-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.11.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2017
Дата вступления в силу
22.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2017 թվականի N 1343-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորած պատվիրակությունը` համաձայն հավելվածի, 2017 թվականի նոյեմբերի 14-24-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ)՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի մշակույթի օրերին:

2. Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել՝

1) Արմեն Ամիրյանինը, Արև Սամուելյանինը և Արթուր Պողոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Լուսինե Քարամյանինը, Նաիրա Վարդանյանինը, Կլարա Գասպարյանինը, Անահիտ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1224-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 21
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

նոյեմբերի 21-ի N 1343
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-24-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար
(Սանկտ Պետերբուրգ` 22.11.2017 թ. -24.11.2017 թ.)
   
 Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
(Մոսկվա` 16.11.2017 թ.-18.11.2017 թ.)
   
 Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
(Սանկտ Պետերբուրգ` 20.11.2017,
Մոսկվա` 22.11.2017 թ.-24.11.2017 թ.)
   
 Լ. Քարամյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
(Մոսկվա` 14.11.2017 թ.-20.11.2017 թ.,
Սանկտ Պետերբուրգ` 20.11.2017 թ.-24.11.2017 թ.)
   
 Ն. Վարդանյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ
(Սանկտ Պետերբուրգ` 20.11.2017 թ.-24.11.2017 թ.)
   
 Կ. Գասպարյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի գլխավոր մասնագետ
(Մոսկվա` 14.11.2017 թ.-20.11.2017 թ.)
   
 Ա. Մնացականյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի գլխավոր մասնագետ
(Սանկտ Պետերբուրգ` 20.11.2017 թ.-24.11.2017 թ.)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան