Գլխավոր տեղեկություն
Номер
N 1327-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.11.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.2017
Дата вступления в силу
18.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2017 թվականի N 1327-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հարցի բազմակողմանի ուսումնասիրման, դրանց կանոնակարգման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հարցը՝ ուսումնասիրմանը մասնակից դարձնելով ոլորտում գործող հասարակական կազմակերպություններին:

3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն որոշման 2-րդ կետում նշված հարցի կարգավորման միջոցառումների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 17
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

նոյեմբերի 17-ի N 1327
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Գ. Գրիգորյան  

 - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

     
 Մ. Ղամբարյան    - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ
     
 Վ. Միրումյան    - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
     
Ս. Հովհաննիսյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

     
 Օ. Ալավերդյան  

 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար

Վ. Ստեփանյան