ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2017 թվականի N 1629-Ա
«ՔՍԻԱՆ ԷԼԵԿՏՐԻԿ ԻՆՋԻՆԻԸՐԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1.-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» և «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրերի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և «Քսիան Էլեկտրիկ Ինջինիըրինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գլխավոր կապալառու) միջև 2016 թվականի հուլիսի 1-ին կնքված «110 կՎ «Վանաձոր-1» ենթակայանի վերակառուցման նախագծում, մատակարարում և տեղակայում» և «220 կՎ «Աշնակ» ենթակայանի վերակառուցման նախագծում, մատակարարում և տեղակայում» պայմանագրերի շրջանակներում «Քսիան Էլեկտրիկ Ինջինիըրինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել իրականացնել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (էներգետիկ), ինչպես նաև շինարարության իրականացման (էներգետիկ) գործունեություն:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|