ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2017 թվականի N 1342-Ա
ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Միջերկրականն ապագայում» ամենամյա միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի՝ 2017 թվականի նոյեմբերի 20-22-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Մարսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|