Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-139-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (04.08.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.08.03/46(849) Հոդ.1132
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
25.07.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.07.2011
Дата вступления в силу
04.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՆՀ-174-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, 9-րդ, 10-րդ և 15-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.4-րդ կետով՝

«15.4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի հանրապետական գործադիր մարմնի համակարգում վերջինիս աշխատակազմից դուրս ստեղծված և օտարերկրյա պետություններում գործող առանձնացված ստորաբաժանումներն են՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները (օտարերկրյա պետություններում դեսպանությունները, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունները) և հյուպատոսական հիմնարկները:»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հուլիսի 25
Երևան
 ՆՀ-139-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան