Գլխավոր տեղեկություն
Номер
N 1381-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.01.11/1(1276).1 Հոդ.15.5
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.01.2017
Дата вступления в силу
21.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1381-Ն

 

«ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ԵՎ «ԱՊԱՐԱՆԻ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ «ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 13-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության Նուբարաշենի մասնաճյուղի գործունեությունը (պետական գրանցման համարը` 278.065.811663):

2. Սահմանել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ դպրոցի կրթական ծրագիրն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» պետական հիմնարկը, որին փոխանցվում են «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ դպրոցի համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով:

3. «Փոքր Մհեր» կրթահամալիր» (պետական գրանցման համարը` 264.210.07049) և «Ապարանի ռազմամարզական վարժարան» (պետական գրանցման համարը` 49.210.00390) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

4. «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` նրան վերապահելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները:

5. Սահմանել, որ «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Ապարանի ռազմամարզական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտերին համապատասխան:

6. «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության՝

1) առարկան հանրակրթական հիմնական (5-9-րդ դասարանների ընդհանուր և մասնագիտացված) ծրագրերի իրականացումն է.

2) նպատակը սովորողի կողմից հանրակրթության պետական չափորոշչի առարկայական ընդհանուր և ռազմաուսումնական մասնագիտացված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, սովորողի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, մասնագիտական կողմնորոշումը, ծրագրերին համապատասխան սովորողների դաստիարակության ապահովումը, ինչպես նաև ռազմաուսումնական մասնագիտացված կրթություն ստանալու համար պայմանների ստեղծումը և խնամքի ու պաշտպանության ապահովումը։

7. Թույլատրել «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.

3) ուսումնաարտադրական գործունեության իրականացում և արտադրանքի իրացում.

4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում:

8. Սահմանել, որ 2017/2018 ուսումնական տարվանից «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 10-րդ դասարանի ընդունելություն չի կատարելու:

9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, միաձուլման մասին պայմանագիրը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

2) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպման միջոցով ստեղծված` «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սովորողների` հանրակրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը.

3) «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քանաքեռավանի համայնքում գտնվող գույքը (այդ թվում՝ անշարժ և շարժական), գույքագրման արդյունքների հիման վրա, հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ, սահմանված կարգով ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը.

5) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների ավարտից հետո 6-ամսյա ժամկետում ապահովել քաղ. Երևան, Նուբարաշեն 6-րդ փողոց, 2 հասցեում գտնվող շենք-շինությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելու գործընթացը:

(9-րդ կետը լրաց. 02.11.17 N 1376-Ն)

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշման 9-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո լուծել «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2009 թվականի նոյեմբերի 20-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 81/009 պայմանագիրը.

2) սույն որոշման 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել շենք-շինությունների համար անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 10

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.11.2017, N 1376-Ն 25.11.2017, N 1381-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան