«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 նոյեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60017438
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 նոյեմբերի 2017 թ. ք. Երևան |
N 477-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 5-ի «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների մշակման մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 33-Ն որոշման վերնագրում, 1-ին կետում, հավելվածի՝ խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների մշակման մեթոդաբանության (այսուհետ՝ Հավելված) վերնագրում, 1-ին, 2-րդ պարբերություններում, 2.5 և 2.7 կետերում «մեթոդաբանություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «մեթոդիկա» բառով և դրա հոլովաձևերով:
2. Հավելվածի՝
1) 1-ին պարբերությունում «ընկերությունների (այսուհետ՝ Ընկերություններ)» բառերը փոխարինել «անձանց (այսուհետ՝ Անձինք)» բառերով.
2) 2-րդ պարբերությունում, 1.1, 2.1, 2.4, 2.5, 2.7, 2.9, 3.2, 3.3, 3.4, 3.5, 4.3 և 4.4 կետերում «Ընկերություններ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «Անձինք» բառով և դրա հոլովաձևերով.
3) 2-րդ պարբերությունում «ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ» բառերը փոխարինել «լիցենզիայով» բառով.
4) 3.4 կետում «Ծառայություններ մատուցող ջրային համակարգի օգտագործման թույլտվություն» բառերը փոխարինել «Ծառայությունների մատուցման լիցենզիա» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|