Գլխավոր տեղեկություն
Номер
N 1382-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.15/67(1342) Հոդ.1120
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.11.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2017
Дата вступления в силу
16.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 նոյեմբերի 2017 թվականի N 1382-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «4-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով.

2) որոշման N 3 հավելվածի 27-րդ կետում՝

ա. «կատարվում են, և» բառերը փոխարինել «կատարվում,» բառով,

բ. «բռնագանձվում են» բառերը փոխարինել «բռնագանձվում, հետ գանձվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում են վերականգնվում» բառերով,

գ. «օրենքի 43-րդ հոդվածով» բառերը փոխարինել «օրենքով» բառով.

3) որոշման N 4 հավելվածի 2-րդ և 7-րդ կետերն «անձի» բառից հետո լրացնել «(այդ թվում` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի ութերորդ պարբերությունում նշված անձի)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 3
Երևան