Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-120-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (14.07.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.07.13/42(845) Հոդ.999
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
30.06.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.06.2011
Дата вступления в силу
14.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱԶԱՐԻ ՇԱՐԻՖԻ ՈՒԺԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀԵՆԱԿԵՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՐԿՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2011 թվականի ապրիլի 26-ին Երևանում և 2011 թվականի ապրիլի 29-ին Բոննում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջև Մազարի Շարիֆի ուժերի պաշտպանության գումարտակի հենակետի հրամանատարին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երկու անվտանգության դասակների հատկացման շրջանակներում համագործակցության և աջակցության մասին» համաձայնությունը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

 2011 թ. հունիսի 30

Երևան

ՆՀ-120-Ն