Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 60
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.09.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
09.08.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
09.08.2016
Дата вступления в силу
28.09.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 օգոստոսի 2016 թվականի

թիվ 60

քաղ. Մոսկվա

«ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 017/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 876 որոշմամբ ընդունված «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 017/2011) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 876 որոշմամբ ընդունված

«Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 017/2011) սահմանված պարտադիր պահանջներին թեթև արդյունաբերության արտադրանքի համապատասխանության հաստատման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի
2016 թվականի օգոստոսի 9-ի
թիվ 60 որոշմամբ

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 017/2011) կատարվող

 

1. 6-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «կոշիկների նյութեղենից, ինչպես նաև մարդու մաշկի հետ շփվող (կոշիկի ներքին շերտեր) նյութեղենից վնասակար նյութերի» բառերը փոխարինել « կոշիկներից, ինչպես նաև մարդու մաշկի հետ շփվող (կոշիկի ներքին շերտեր) նյութեղենից նյութերի » բառերով, «կոշիկի ներքին շերտեր» բառերը փոխարինել «կոշիկի ներքին մակերևույթ» բառերով, «մյուս տեսակները» բառերը փոխարինել «մյուս տեսակներից» բառերով:

2. 8-րդ հոդվածում՝

ա) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«արտադրատեսակի մակերեսի էլեկտրաստատիկ դաշտի լարվածության մակարդակը և ազատ ֆորմալդեհիդի պարունակությունը պետք է համապատասխանեն սույն Տեխնիկական կանոնակարգի 2–րդ հավելվածի պահանջներին.».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«- վնասակար նյութերի միգրացիայի վերահսկումը կատարվում է օդային կամ ջրային միջավայրում:»:

3. 9–րդ հոդվածի 2–րդ կետի 8-րդ պարբերության 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ելքային հումքի տոկոսային պարունակությունը նշվում է որպես նորմատիվային արժեք՝ +/- 5 տոկոսի սահմաններում թույլատրելիությամբ (բացի ոչ գործվածքային նյութերից).»:

4. 11-րդ հոդվածում՝ ա) 3-րդ կետում՝

ա) ենթակետում իններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«- սպիտակեղեն՝ ճաշասենյակի և խոհանոցի, թաշկինակներ.

- սրբիչներ, սավաններ՝ լողանալու համար նախատեսված.

- թաշկինակային-շարֆային արտադրատեսակներ:».

տասներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«- հայտատուի ընտրությամբ՝ սեփական փորձարկման լաբորատորիայում կամ Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում), կամ Մաքսային միության անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված այլ փորձարկման լաբորատորիայում (1հ, 2հ սխեմաներ).».

3.2.1 ենթակետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «թեթև արդյունաբերության արտադրանքի նմուշների (արտադրանքի տիպային նմուշների) փորձարկման արձանագրությունները, որոնցով հաստատվում է դրա համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին (գործողության ժամկետը՝ ոչ ավելի, քան 3 տարի), կամ նյութերի և կոմպլեկտավորող արտադրատեսակների փորձարկման արձանագրությունները, եթե պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է տվյալ նյութերի և կոմպլեկտավորող արտադրատեսակների անվտանգության պահանջների կատարմամբ: Պայմանավորված համապատասխանության հայտարարագրման սխեմաներով՝ փորձարկումները պետք է անցկացվեն հայտատուի ընտրությամբ՝ սեփական փորձարկման լաբորատորիայում կամ Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում, կամ Մաքսային միության անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված այլ փորձարկման լաբորատորիայում (1հ, 2հ սխեմաներ) կամ Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (3հ, 4հ, 6հ սխեմաներ).».

3.4 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.4. Սերիական թողարկման՝ թեթև արդյունաբերության արտադրանքի համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետը 5 տարուց ոչ ավելի է, թեթև արդյունաբերության արտադրանքի խմբաքանակի համար համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետ չի սահմանվում։

Հայտատուի ցանկությամբ 1հ և 2հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրումը կարող է փոխարինվել համապատասխանության հայտարարագրման 3հ, 4հ, 6հ սխեմաներով կամ սերտիֆիկացմամբ:

Հայտատուի ցանկությամբ 3հ, 4հ, 6հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրումը կարող է փոխարինվել սերտիֆիկացմամբ.».

բ) 4-րդ կետում՝

երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«- մարմնահագի սպիտակեղեն, կորսետային արտադրատեսակներ, լողանալու համար նախատեսված արտադրատեսակներ.». 4.3 ենթակետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործված նյութերի և կոմպլեկտավորող արտադրատեսակների փորձարկման արձանագրությունները (առկայության դեպքում).».

4.5 կետը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«- փորձարկումների արդյունքների քննարկման և արտադրության վիճակի վերլուծության հիման վրա որոշում է կայացնում սերտիֆիկատ տրամադրելու հնարավորության կամ դրա տրամադրումը մերժելու մասին (սխեմա 1ս).».

4.6 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.6. Սերիական թողարկման՝ թեթև արդյունաբերության արտադրանքի համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը 5 տարուց ոչ ավելի է, թեթև արդյունաբերության արտադրանքի խմբաքանակի համար սերտիֆիկատի գործողության ժամկետ չի սահմանվում։»։

5. Նշված տեխնիկական կանոնակարգի 2–րդ հավելվածի ծանոթագրությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«* Հիգրոսկոպիկություն» ցուցանիշի մասով պահանջներ չեն սահմանվում ճաշասենյակի և խոհանոցի սպիտակեղենի ու առաջին շերտի սպորտային նշանակության հագուստի համար (ընդ որում՝ արտադրատեսակների մականշվածքի վրա սպորտային նշանակության նշումը պարտադիր է)։

** «Օդաթափանցելիություն» ցուցանիշի մասով պահանջներ չեն սահմանվում»՝

- այն արտադրատեսակների համար, որոնց կառուցվածքը (սարաֆաններ, կիսաշրջազգեստներ, ժիլետներ) կամ նյութի կազմությունը (փուխր հյուսվածքով, ժանեկակերպ հյուսվածքով, ցանցկեն կամ նույնանման նյութեր) ենթադրում են բարձր օդաթափանցելիություն.

- այն արտադրատեսակների համար, որոնք ունեն օդափոխանակություն ապահովող կառուցվածքային տարրեր.

- աշուն–ձմեռ տեսականու կիսակոմբինիզոնների և տաբատների համար.

- գուլպեղենի, (այդ թվում՝ ձմեռային), կորսետային արտադրատեսակների համար.

- վերմակների և բարձերի համար.

- ճաշասենյակի և խոհանոցի սպիտակեղենի համար:»:

6. Նշված տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում՝

ա) «Պոլիվինիլքլորիդային» դիրքում՝

«Դիօկտիլբենզոլ-1,2-դիկարբոնատ» բառերը հանել.

«Կադմիում (Cd)», «Ցինկ(Zn)» և «Քլորէթեն (վինիլքլորիդ)» բառերից հետո ավելացնել «**» նշանը.

բ) « Պոլիուրեթանայիններ» դիրքում «տոլուիլոնդիիզոցիանատ» բառից հետո ավելացնել «**» նշանը.

գ) լրացնել «**» նշանով հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝

« ** Տվյալ նյութի բովանդակությունը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ տվյալ նյութի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ պարունակող միջպետական ստանդարտները ստանդարտացման ոլորտում հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) պահանջների կիրառման և կատարման ու Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 876 որոշմամբ հաստատված արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում) իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող փաստաթղթերի ցանկում ներառելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից 12 ամիսը լրանալուց հետո:»:

7. Նշված տեխնիկական կանոնակարգի 8-րդ հավելվածի «Հագուստ և արտադրատեսակներ մորթուց, մորթիով մորթիկներ՝ մշակված» դիրքի 3-րդ վանդակում «Ջրով լվացահանվող քրոմի (VI) զանգվածային բաժին» հատկությունների ցուցանիշի համար «3,0-ից ոչ պակաս» բառերը փոխարինել «3,0-ից ոչ ավելի» բառերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան