Գլխավոր տեղեկություն
Номер
N 874-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.12.2017-25.05.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.07.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.07.2017
Дата вступления в силу
27.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2017 թվականի N 874-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ, քառամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 26

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 20-ի N 874-Ա որոշման

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող անշարժ գույքի

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Անշարժ գույքի անվանումը

Մակերեսը (քառ. մետր)

Սկզբնական արժեքը
(դրամ)

Տարածքի տնօրինման լիազորությունն իրականացնող պետական հիմնարկը

1

2

3

4

5

6

1.

(կետը չեղյալ է ճանաչվել 14.12.17 N 1635-Ա)   

2.

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Մյասնիկյան 15ա/1

վարչական շենքից տարածք

610,4

72 000 000

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

3.

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Արարատյան փող. 3, թիվ 1

վարչական շենք

965,8

196 554 030

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

4.

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս (Մասիսի ՏՀՏ-ի շենք)

վարչական շենքից տարածք

161,3

392 394

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

5.

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի պող. թիվ 35/1

գրասենյակ

395,64

21 200 000

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

6.

(կետը չեղյալ է ճանաչվել 14.12.17 N 1635-Ա)                               

7.

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Օգոստոսի 23 փող.

մանկական ստեղծագործ. կենտրոնի 2-րդ և 3-րդ հարկերի տարածք

867,58

6 000 000

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

8.

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Կենտրոնական հիվանդանոցից արևելք, «Սպիտակ Ափ» ՓԲԸ-ին հարող տարածք

վարչական շենք

430,3

21 240 276

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

9.

ՀՀ Շիրակի մարզ,
գ. Ախուրյան

վարչական շենք

743,11

17 241 300

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

10.

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Ռոմանի փող. 98/1

վարչական շենքից տարածք

250,1

17 447 000

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

11.

ՀՀ Տավուշի մարզ, Բագրատաշեն համայնք 12, փող. 41

խանութ

62,3

40 837 600

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

սպասարկման սրահ

12,6

խանութ

39,55

սանհանգույց

19,2

տաղավար

58,8

ծածկ

209,2

պարիսպ

66 քառ. մ. (132 խ.մ, 330 գծ.մ)

12.

ՀՀ Սյունիքի մարզ,
քաղ. Գորիս,
Տաթևացի 9

վարչական շենքից տարածք

197,5

7 736 777

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

13.

ՀՀ Լոռու մարզ,
քաղ. Տաշիր,
Լենինի 85

գրասենյակ

338.8

5 100 000

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

14.

ՀՀ Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ համայնք, Բժշկական փող. 9/7 տարածք

տարածք

469,2

15 300 000

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ

15.

ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք

գանձապետարանի շենք

750,32

30 600 000

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ

ավտոտնակ

54,78

16.

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Մեծամոր

հացի գործարանի շենք

406,0

30 200 000

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ

օժանդակ սենյակ

10,6

մազութի հոր

18,6

պահակատուն

11,2

17.

(կետը չեղյալ է ճանաչվել 14.12.17 N 1635-Ա)

18.

ՀՀ Շիրակի մարզ,
քաղ. Մարալիկ,
Հր. Շահինյանի փող. 3

բանկի շենք

765,21

38 600 000

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ

ավտոտնակ

61,38

պարիսպ

45,40

19.

ՀՀ Շիրակի մարզ, Աշոցքի համայնք, 4-րդ փող., 3/2

շենք

254,86

5568951.26

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ

պարիսպ

16,26
(35,77 խոր. մ)

20.

ՀՀ Լոռու մարզ,
քաղ. Ստեփանավան, Սուրբ նշան 17

շենք

267,8

24 700 000

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ

21.

ՀՀ Տավուշի մարզ,
քաղ. Բերդ,
Այգեստան-2, թիվ 2

կառավարչական շենքից տարածք

204,68

20 100 000

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ

(հավելվածը փոփ. 14.12.17 N 1635-Ա)    

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան