ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 20 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 81-րդ և 104-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ նախապատրաստել և ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը՝
մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը՝ անդամ պետություններում գոյություն ունեցող առևտրային հարթակներն օգտագործելու, այդ թվում՝ դրանք արդիականացնելու (անհրաժեշտության դեպքում), կամ Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման համար նոր առևտրային հարթակներ ստեղծելու, ինչպես նաև արդիականացումը ֆինանսավորելու կամ այդպիսի առևտրային հարթակներ ստեղծելու համար արտաբյուջետային աղբյուրներ ներգրավելու մեխանիզմի մասին առաջարկներ.
մինչև 2017 թվականի մայիսի 1-ը՝ Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման առնչությամբ միջոցառումների (բացառությամբ տեղեկատվության փոխանակման այն համակարգի ձևավորման առնչությամբ միջոցառումների, որն ապահովում է Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտների փոխգործակցությունը) ֆինանսավորման մասին առաջարկներ՝ նշելով ֆինանսավորման համապատասխան աղբյուրներով ֆինանսավորման նախնական ծավալները.
մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգը և (կամ) տեղեկատվության փոխանակման այն համակարգի ձևավորման համար այլ (այդ թվում՝ գոյություն ունեցող) մեխանիզմներ օգտագործելու հնարավորության մասին առաջարկներ, որն ապահովում է Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտների փոխգործակցությունը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման այդպիսի համակարգի ձևավորման առնչությամբ միջոցառումների ֆինանսավորման մասին առաջարկներ։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: