Գլխավոր տեղեկություն
Номер
N 190-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.01.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.07.15/16(495) Հոդ.13
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
24.06.2014
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
24.06.2014
Дата вступления в силу
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 հունիսի 2014 թ.

N 190-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 561-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 563-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 14.02.17 N 672-Ն, 26.12.17 N 90-Ն)

 

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին, 2-րդ մասի 1-ին կետին և 3-րդ մասին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 26.12.17 N 90-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 26.12.17 N 90-Ն)

3. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» N 561-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետը լրացնել նոր` 4-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ `

«4) Վճարովի ավտոկայանատեղերում նախատեսել առանձին հատվածներ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխա տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար: Նշված ավտոտրանսպորտային միջոցների համար փողոցների յուրաքանաչյուր ուղղության վրա և հրապարակներում, որտեղ սույն կարգին համապատասխան կազմակերպվում է վճարովի ավտոկայանատեղեր, նախատեսել 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխա տեղափոխող առնվազն 1 (մեկ) ավտոտրանսպորտային միջոցի կայանման համար հատված»:

2) որոշման 6-րդ կետի 4-րդ ենթակետը «Վճարովի ծառայություններ» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված հատվածներում` «Հաշմանդամներ»» բառը:

4. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի վճարի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» N 563-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր` 4-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.

«4) ավտոկայանատեղերին անմիջապես հարակից տարածքում տեղադրված վճարումների ընդունման տերմինալների միջոցով: Ընդ որում` յուրաքանչյուր ավտոկայանատեղի համար վճարումների ընդունման տերմինալի տեղը սահմանում է Երևանի քաղաքապետը:»:

(4-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

4. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2014 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» N 89-Ն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետի գ/ պարբերությունում «5 րոպե» և «5 րոպեից» բառերը փոխարինել համապատասխանաբար «15 րոպե» և «15 րոպեից» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան