Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 55
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.08.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
11.07.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
11.07.2016
Дата вступления в силу
26.08.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2016 թվականի

թիվ 55

քաղ. Աստանա

 

«ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ կապված` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2016 թվականի

թիվ 55

քաղ.

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 3-րդ հոդվածի իրագործման նպատակներով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 16-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ Ղազախստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ Ապրանքների ցանկում ներառված այն ապրանքները տեղափոխելիս, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետության կողմից որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ընդունված պարտավորություններին համապատասխան կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատ առավել ցածր դրույքաչափեր և տուրքերի այդ դրույքաչափերի մեծությունների ցանկ՝ բացառությամբ Արձանագրության 3-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ապրանքների, որպես ապրանքաուղեկից փաստաթուղթ ճանաչվում է Ղազախստանի Հանրապետության հաշվառման ազգային համակարգում գրանցված էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի թղթային պատճենը, որը բավարարում է Արձանագրության 3-րդ հոդվածի 10-րդ կետի պահանջները:

Անդամ պետությունների կառավարություններին՝ Արձանագրության 3-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան` պարտադիր ապրանքաուղեկից փաստաթղթերի նկատմամբ պահանջներ սահմանելիս դրանց կազմում նախատեսել, այդ թվում նաև սույն կետի առաջին պարբերության մեջ նշված՝ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի թղթային պատճենը:

2. Սահմանել, որ մինչև Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ սույն կետով նախատեսված կարգը չեղարկող որոշումն ընդունելն էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի թղթային պատճենը հաստատվում է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմնի կնիքով, ինչպես նաև ուղեկցվում հետևյալ փաստաթղթերից մեկով՝

ա) Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմնի կնիքով հաստատված մաքսային հայտարարագրի պատճենը՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերով երրորդ երկրներից նախկինում ներմուծված ապրանքների տեղափոխման դեպքում.

բ) ապրանքների ծագման CT-1 ձևի հավաստագրի բնօրինակը՝ տրված «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրի անբաժանելի մաս կազմող՝ Ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված ապրանքների տեղափոխման դեպքում.

գ) ապրանքների ծագման CT-K2 ձևի հավաստագրի բնօրինակը՝ տրված Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կամ դրա պատճենը՝ հաստատված Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի կողմից՝ ազատ տնտեսական գոտու և ազատ պահեստների տարածքներում արտադրված ապրանքների տեղափոխման դեպքում.

դ) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարության պատճենը՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրությանը համապատասխան (Պայմանագրի 18-րդ հավելված)՝ այլ անդամ պետություններից նախկինում ներմուծված ապրանքների տեղափոխման դեպքում:

3. Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ կապված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման և շրջանառության հարցի քննարկման անհրաժեշտությունից ելնելով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում լսել Ղազախստանի Հանրապետության՝ Արձանագրության 10-րդ կետի 3-րդ հոդվածով նախատեսված հաշվառման ազգային համակարգի ստեղծման և աշխատանքի վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության զեկույցը:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան