ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2017 թվականի N 1635-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 834-Ա ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 874-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ու 4-րդ կետերը և 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 14 հասցեում գտնվող կենցաղի տան 3-րդ հարկի՝ 91634 դրամ սկզբնական արժեքով, 534,22 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած հողամասի բաժնային մասը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի, և դրանց զբաղեցրած հողամասերի բաժնային մասերը հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» ու «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 16-ի «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 834-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը:
5. Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անշարժ գույք ամրացնելու մասին» N 874-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) չեղյալ ճանաչել 1-ին, 6-րդ և 17-րդ կետերը.
2) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1635 -Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող անշարժ գույքի
NN |
Գտնվելու վայրը |
Անշարժ գույքի անվանումը |
Մակերեսը (քառ. մ) |
Սկզբնական արժեքը |
Տարածքի տնօրինման լիազորությունն իրականացնող պետական հիմնարկը |
1. |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, Աբովյան 8 շինություն |
տարածք |
394,0 |
5271602 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ |
2. |
ՀՀ Արարատի մարզ, |
շենքից տարածք |
619,3 |
59000000 |
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ |
պահեստ |
51,2 | ||||
պահակատուն |
16,2 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |