ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ՆՀ-193-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության`
1) 13-րդ կետի 1-ին ենթակետը, 17-րդ, 22-րդ, 27-րդ և 30-րդ կետերը «ՀՀ Նախագահի խորհրդականները» բառերից հետո լրացնել «(ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը)» բառերով.
2) 16-րդ կետի 3-րդ ենթակետը «ՀՀ Նախագահի խորհրդականներին» բառերից հետո լրացնել «(ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականին)» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքում 1.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.5-րդ կետով.
«1.5. ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական»:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունվարի 28 Երևան ՆՀ-15-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|