Գլխավոր տեղեկություն
Номер
N 1327-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.01/65(1340) Հոդ.1062
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.10.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.10.2017
Дата вступления в силу
11.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2017 թվականի N 1327-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմում`

1) հաշվապահական հաշվառման բաժինը և ֆինանսատնտեսագիտական բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով ֆինանսատնտեսագիտական վարչություն.

2) արտաքին կապերի բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել միջազգային հարաբերությունների վարչության.

3) ստեղծել քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «իբ» ենթակետով.

«իբ) քաղաքացիների ընդունելության կազմակերպումը, գրավոր դիմումների քննարկումը, դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրությունը և վերլուծությունը, ինչպես նաև պարզաբանումների տրամադրումը և խորհրդատվական օգնության կազմակերպումը:».

2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում`

1) լուծարել բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժինը.

2) լուծարել տարածքային մարմինները.

3) ստեղծել ֆինանսավորման ապահովման բաժին.

4) ստեղծել էլեկտրոնային առողջապահական համակարգի գործունեության ապահովման և հաշվետվությունների ամփոփման բաժին.

5) տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման բաժինը վերանվանել առողջապահական և ֆինանսական ցուցանիշների ծրագրավորման, հոսքերի կառավարման և վերլուծության բաժին.

6) փաստաթղթային հսկողության և պայմանագրային բաժինը վերանվանել պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժին.

7) վերահսկողության բաժինը և բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել` ստեղծելով փորձագիտական գնահատման և մշտադիտարկման N 1 և փորձագիտական գնահատման և մշտադիտարկման N 2 բաժինները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1301-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնարկների ու կազմակերպությունների հետ պետական պատվերի շրջանակներում բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի կնքման կազմակերպում, դրանց համապատասխան փաստացի կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների ամփոփում և սահմանված կարգով ֆինանսական միջոցների հատկացման ապահովում.

բ) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման գործընթացի փաստաթղթային և տեղում փորձագիտական գնահատում, դիտարկում, մշտադիտարկում, կատարված աշխատանքների վերլուծություն.

գ) առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների մշակմանն ու ներդրմանը մասնակցություն.

դ) առանձին կատեգորիայի քաղաքացիների անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պայմանագրերի կնքման կազմակերպում ապահովագրական ընկերությունների հետ.

ե) էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունների ընդունում, ամփոփում, ֆինանսավորման իրականացման նպատակով բանկային գործարքների վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերի կազմում և մուտքագրում էլեկտրոնային համապատասխան համակարգ:».

2) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «ը», «ժա», «ժբ» ենթակետերից և 16-րդ կետից հանել «և տարածքային մարմինների» բառերը.

3) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:».

4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 23
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 19-ի N 1327-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Բժշկական օգնության քաղաքականության վարչություն

Մոր և մանկան առողջության պահպանման վարչություն

Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Իրավաբանական վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Միջազգային հարաբերությունների վարչություն

 

2. Քարտուղարություն

3. Բաժիններ

 

Հանրային առողջության բաժին

Արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժին

Առաջին բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

Քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին

Ներքին աուդիտի բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

1. Պետական առողջապահական գործակալություն

 

2. Լիցենզավորման գործակալություն

 

III. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգում գործող տեսչական մարմին

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 19-ի N 1327-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

օգոստոսի 15-ի N 1301-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Առողջապահական և ֆինանսական ցուցանիշների ծրագրավորման, հոսքերի կառավարման և

վերլուծության բաժին

 

Պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժին

 

Էլեկտրոնային առողջապահական համակարգի գործունեության ապահովման և հաշվետվությունների

ամփոփման բաժին

 

Փորձագիտական գնահատման և մշտադիտարկման N 1 բաժին

 

Փորձագիտական գնահատման և մշտադիտարկման N 2 բաժին

 

Ֆինանսավորման ապահովման բաժին»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան