Գլխավոր տեղեկություն
Номер
N 43-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.01.2018-01.01.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.06.01/14(191) Հոդ.156
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
22.04.2005
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
22.04.2005
Дата вступления в силу
11.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2023

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005179


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 ապրիլի 2005 թ.
ք. Երևան

N 43-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման  պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):

1.2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագիրը չի կիրառվում օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանների կարգաբերման - գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման հարաբերություններում:

(1.2-րդ կետը լրաց. 13.12.17 N 543-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
 
Ռ. Նազարյան

Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի ապրիլի 22-ի
N 43-Ն որոշմամբ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԿԱՐգԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

«___»__________2000_թվական

ք.__________________

 

________________________________________________________________________________

 (արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող ընկերության անվանումը)

 
այսուհետ` Կառուցող, ի դեմս _________________________________________________________
 

________________________________________________________________________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

 
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, և

________________________________________________________________________________

 (ընկերության անվանումը)

 
այսուհետ` Բաշխող, ի դեմս __________________________________________________________
 

________________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, և էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձը ___________
________________________________________________________________________________

(ընկերության անվանումը)

 
այսուհետ` Ծառայություններ մատուցող, ի դեմս _________________________________________
 

________________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, համատեղ կոչվելով Կողմեր կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

1. Պայմանագրի առարկան

1.1 Կառուցողը կարգաբերման-գործարկման աշխատանքների կատարման ընթացքում արտադրվող էլեկտրաէներգիան առաքում է Բաշխողին, Ծառայություններ մատուցողը՝ հաշվառում է այն, իսկ Բաշխողը վճարում առաքված էլեկտրաէներգիայի համար՝ Պայմանագրով սահմանված կարգով:
 

2. Կողմերի պարտականությունները

 

2.1 Կողմերը պարտավորվում են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Պայմանագրով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ընդունած իրավական ակտերով:

2.2 Կառուցողը պարտավորվում է.

ա) մինչև կարգաբերման-գործարկման աշխատանքները սկսելը տեղադրել տեխնիկական պահանջներին համապատասխան առևտրային հաշվառքի սարքեր՝ տեղեկացնելով Ծառայություններ մատուցողին.

բ) կարգաբերման-գործարկման աշխատանքների ծրագիրը համաձայնեցնել Բաշխողի հետ.

գ) էլեկտրաէներգիայի առաքումը իրականացնել Պայմանագրի 2.4 կետի ա) ենթակետում նշված ակտը կազմելուց հետո.

դ) իրականացնել իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքերի սպասարկումը, պահպանումը.

ե) Բաշխողի և Ծառայություններ մատուցողի հետ համաձայնեցված կարգով ապահովել Բաշխողի և Ծառայություններ մատուցողի լիազոր ներկայացուցիչների մուտքը իր տարածք` առևտրային հաշվառքի սարքերի անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար:

2.3 Բաշխողը պարտավորվում է.

ա) վճարել առաքված էլեկտրաէներգիայի համար` Պայմանագրով սահմանված կարգով.

բ) ապահովել Կառուցողի և Ծառայություններ մատուցողի լիազոր ներկայացուցիչների մուտքը իր տարածք` առևտրային հաշվառքի սարքերի անհրաժեշտ զննումներ (ստուգումներ) կատարելու համար, եթե Կառուցողին սեփականության իրավունքով պատկանող առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է  իր տարածքում:

2.4 Ծառայություններ մատուցողը պարտավորվում է.

ա) Կառուցողի կողմից տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի վերաբերյալ կազմել տեխնիկական պահանջներին համապատասխանության ակտ՝ այն ներկայացնելով Բաշխողին.

բ) հաշվառել Կառուցողի առաքած էլեկտրաէներգիան:

 

3. Վճարման կարգը

 

3.1 Բաշխողը վճարում է կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում ստացած էլեկտրաէներգիայի համար Պայմանագրի 6.1 կետում նշված Հանձնաժողովի որոշումների պատճենները Կառուցողի կողմից ներկայացնելուց և էլեկտրաէներգիայի (հզորության)
առուվաճառքի պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև առաջին հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

5. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

5.1 Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, ինչպես նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրանց գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

5.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

6. Լրացուցիչ պայմաններ

 

6.1 Կառուցողը՝ Հանձնաժողովի կողմից տրված էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի որոշման պատճենը և առաքված  էլեկտրաէներգիայի (հզորության) համար սակագնի սահմանման մասին որոշման պատճենը ներկայացնում է Բաշխողին:

6.2 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները ստուգում և կապարակնքում են Կառուցողը և Բաշխողը՝ Ծառայություններ մատուցողի մասնակցությամբ:

6.3 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումն ու շահագործումն ապահովվում է սեփականատերերի կողմից՝ իրենց միջոցներով։ Բաշխողը և Կառուցողը՝ իրենց տարածքում տեղադրված առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի խափանման դեպքում պարտավոր են տեղեկացնել միմյանց և Ծառայություններ մատուցողին: Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի փոխարինման դեպքում Կառուցողը և Բաշխողը համատեղ կազմում են համապատասխան ակտ` այն ներկայացնելով Ծառայություններ մատուցողին:

6.4 Եթե Կառուցողը կառուցում է 10 ՄՎտ և ավելին տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական կայան, ապա Պայմանագրի 2.2 կետի բ) ենթակետում նշված ծրագիրը պարտավոր է համաձայնեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի հետ:

 

7. Տարաձայնությունների լուծումը

 

7.1 Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ՝ նրա կողմից սահմանված կարգով։ Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով։

 

8. Այլ պայմաններ

 

Ներմուծեք նկարագրությունը_11228

 

9. Պայմանագրի գործողության ժամկետը և փոփոխման կարգը

 

9.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից և գործում է մինչև Պայմանագրի 3.1 կետում նախատեսված պարտավորության կատարման ավարտը:

9.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխված պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:

9.3 Հանձնաժողովի կողմից կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում՝ ներկայացնելով դրանք Հանձնաժողովի գրանցմանը։ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից։    

9.4 Պայմանագիրը կազմված է 4 օրինակից՝ մեկական Կողմերի և Հանձնաժողովի համար:
 

10. Կողմերի գտնվելու վայրը և հաշվարկային համարները


Ներմուծեք նկարագրությունը_11230