Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-237-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (08.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.10.07/49(783) Հոդ.1127
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
02.10.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
02.10.2010
Дата вступления в силу
08.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման ու գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրի 2-րդ կետով հաստատված`

1) «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ» բառերով.

2) «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Գյումրի» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆ» բառերը փոխարինել «Մնացական ՄԱՐՈՒՔՅԱՆ» բառերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 2

  Երևան

 ՆՀ-237-Ն 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան